Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Աշան գյուղի տարածքում հայտնաբերվել են դամբարան և մի քանի խեցանոթներ

am
Ashan gyowghi taratsk`owm haytnabervel en dambaran ew mi k`ani khets`anot`ner_36342

 

«Արցախուղի» ՓԲԸ-ի կողմից Մարտունու շրջանի Աշան գյուղի տարածքում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս պատահաբար հայտնաբերվել են դամբարան և մի քանի խեցանոթներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը:

Նրա խոսքով՝ տեղում իրականացվել են պեղման աշխատանքներ. վավերացված քարարկղային դամբարանից հայտնաբերված գտածոները թվագրվում են մ.թ.ա. 8-7-րդ դդ: Խեցանյութը տեղափոխվել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ֆոնդ:

««Արցախուղի» ՓԲԸ-ի անձնակազմը ժամանակին իրազեկել և սրտացավ վերաբերմունք է ցուցաբերել: Սա շատ կարևոր է ընդգծել, քանի որ այս կերպ  հնարավորություն է տրվում պատշաճ ձևով պահպանել մշակութային ժառանգությունը»,- նշել է Ն. Երանյանը:

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ