Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Աշխարհը` ծիրանագույն բուրաստան... Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է

am ru
Ashkharhe` tsiranagowyn bowrastan... Aysor Aksel Bakownts`i tsnndyan orn e_70422

Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում,այլև կյանքում:Մոլորություններ չուներ,եթե չհաշվենք ծխախոտը...Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ,դա այն էր,որ փողոցում կկռանար,կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր. -Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ․.. Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով,ուր ապրում և ստեղծագործում էր մեծ,անկրկնելի,եղերական Ակսել Բակունցը:Նա հիմա լեգենդ է ,երգ ու էլեգիա,ու փողոցից այլևս չես տեսնի նրան իր համեստ,փոքրիկ սենյակում` նստած իր գրասեղանի մոտ գրելիս կամ կարդալիս... Ես վերջին անգամ նրան տեսա,երբ նա երեսունյոթ տարեկան էր,և այդպես էլ մնաց իմ հուշերում... Գուրգեն Մահարի

 

 

Ակսել Բակունցը, նույն ինքը՝ Ալեքսանդր Բակունցը ծնվել է 1899 թ․-ի հունիսի 25-ին Գորիս քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Գորիսի ծխական դպրոցում, որից հետո՝ 1910 թ․-ին ընդունվել է Գևորգյան ճեմարան։ Ճեմարանն ավարտելուց հետո Բակունցը աշխատանքի է անցնում Զանգեզուրի Լոր գյուղում որպես մանկավարժ։ Գիտելիքներ ձեռք բերելու անհագ ծարավը այսքանով չի հագեցնում Բակունցը և արդեն 1923 թ․-ին ավարտում է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, որից հետո աշխատում է Զանգեզուրում՝ որպես գյուղատնտես, իսկ 1926-1931 թթ․-ին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

 

Հարկավոր է նշել, որ կրթություն ստանալուն զուգահեռ Բակունցը 1917-1918 թթ․-ին մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին՝ շարքային զինվորի կարգավիճակով։

Բակունցը բավականին հետաքրքիր կերպով կարողացել է հաճելին համատեղել օգտակարի հետ և արդյունքում և՛ աշխատել է, ընդ որում մի քանի աշխատավայրում, և՛ ուսուցչությամբ զբաղվել։ Նա մշտապես իր առաքեությունն է համարել երեխաներին գրաճանաչ դարձնելը։

1927-1928 թթ․-ին Բակունց աշխատել է «Մաճկալ» թերթում։ Մասնակիցը եղել հենց նույն փուլում՝ 1928 թ․-ին Երևանի անասնաբուծական-անասանաբուժական ինստիտուտի կազմակերպմանը, որից հետո տեղում աշխատանքի է անցել։

1927 թ․-ը վճռորոշ եղավ Բակունցի համար. նա ավարտեց ու հրատարակեց “Մթնաձոր” ժողովածուն՝ բավականին անհրապույր տեսքով, և, ինչպես պատմում էին ժամանակակիցները, կարդալ անգամ չէին ուզում։ Սակայն իրականությունն այնպես չէր, ինչպես թվում էր․ «Մթնաձորը» ընդունվեց մեծ ոգևորությամբ և մինչև օրս էլ շարունակում է արդի լինել հասարակության տարբեր հատվածների համար։

 

Գյուղատնտեսի մասնագիտությամբ աշխատել է մինչև 1930-31թթ․-ը, որից հետո հիմնականում զբաղվել է գրական գործունեությամվ և անցել աշխատանքի «Նոր ուղի» հանդեսում։ Իր գրական գործունեության ընթացքում երմբեմն շեղվել է ռոմանտիզմի ժանրից և գրել «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։

Բակունցը թարգմանել է Գոգոլի «Տարաս Բուլբան», ապա աշխարհաբարի է փոխադրել Վ․Այգեկցու «Աղվեսագիրքը» ։

 

Ցավոք, ստալինյան բռնաճնշումները հայ ժողովրդի գրական-մշակութային կայնքի վրա ահագնացող կարկուտի դեր կատարեցին և Բակունցը, ի թիվս այլ բազմաթիվ երիտասարդ գրողների, զոհ գնաց հենց այդ վարչակարգին։ Դեռևս 1930-ական թթ-ից այլախոհի պիտակի տակ ընկավ նաև Բակունցը։ Շուտով քաղաքական ծանրագույն մեղադրանքներ են բարդվում Բակունցի հասցեին և 1936 թ․-ի օգոստոսի 9-ին բազմաթիվ այլ գրողների հետ նա ևս ձերբակալվում է և 11 ամիս անցկացնում բանտային ահավոր պայմաններում։ Շուտով տեղի է ունենում 25 րոպե տևողությամբ դատական նիստ․ 1937 թ․-ի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով Բակունցին գնդակահարում են։

 

 

 

 

 

...Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից,տավարածների կյանքից: ՈՒ լսում էր թաքուն համակրանքով,և ես զգում էի դա:

-Քեզնից հողի հոտ եմ առնում,-մի օր ասաց ինձ կամաց,և ես թախիծ զգացի նրա աչքերում:

...Ախ,ուրիշ բան չեմ ուզում,քեզ հետ ձիերից իջնեինք Իշխանասարի անմահական աղբյուրներից մեկի մոտ,ծաղիկների վրա փռեինք մեր յափնջիները և չոքեինք, խմեինք քչքչացող զուլալ ջուրը:

Արցունքներ երևացին կապույտ աչքերում:

Ես ցնցված էի,վահ,այսքան էլ կարոտ...

 

Վախթանգ Անանյան

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ