Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Աշխարհի ամենահարուստ հայը Սերգեյ Գալիցկին է

am
Ashkharhi amenaharowst haye Sergey Galits`kin e_47434

 

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 2018-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը, որում կան նաեւ հայեր, որոնք Հայաստանի քաղաքացի չեն:

 

 

 

Ռուսաստանի քաղաքացի, «Մագնիտ» խանութների ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 550-րդն է՝ 4 միլիարդ դոլար:

 

 

 

Աղյուսակում 606-րդը Ռուսաստանի քաղաքացի, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանն է: Forbes-ը կարողությունը գնահատել է 3,7 մլրդ դոլար:

 

 

 

Արգենտինայի քաղաքացի Էդուարդո Էռնեկյանը 887-րդն է՝ 2,7 միլիարդ դոլար:

 

 

 

2018-ի ամենահարուստ մարդը Amazon համացանցային հարթակի հիմնադիր, ամերիկացի Ջեֆ Բեզոսն է՝ 112 միլիարդ դոլար: Հաջորդը՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 90 միլիարդ եւ  ամերիկացի մեդիամագնատ Ուորեն Բաֆեթը՝ 84 միլիարդ դոլար:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ