Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Աշխարհի առաջին «ճախրող» տեսախցիկը՝ ստեղծված հայերի կողմից

am en ru
Ashkharhi arhajin <<chakhrogh>> tesakhts`ike, steghtsvats hayeri koghmits` _26566

Հայկական 1-Ring ընկերությունը Indiegogo- ի հարթակում   դրամահավաք է  կազմակերպել՝  Moon «ճախրող» տեսախցիկի արտադրության համար:

 

Տեսախցիկի նկարագրության մեջ նշվում է, որ տեսախցիկի արտադրության համար անհրաժեշտ է հավաքել   45 հազար ԱՄՆ դոլար: Մեկ օրվա ընթացքում ընկերությունն արդեն հավաքել է 24 հազար դոլար:

Նրանք, ովքեր ցանկանում են օգնել ընկերությանը, կարող են տեսախցիկը  գնել երեք  տեսակով`  149, 199, 349 դոլարով:

 

Այս «ճախրող» տեսախցիկը աշխարհում առաջինն է, որը 360 աստիճան շարժողականություն ունի  եւ տեսանկարահանում է  օնլայն ռեժիմով: Տեսախցիկը կարող է օգտագործվել   տեսահսկման եւ տեսազանգերի համար:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ