Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Աշխատավարձերի, թոշակների բարձրացումը կախված է լինելու տնտեսական ցուցանիշներից. Տիգրան Ավինյան

am es
Ashkhatavardzeri, t`oshakneri bardzrats`owme kakhvats e linelow tntesakan ts`owts`anishnerits`. Tigran Avinyan_85451

Ընդհանուր աշխատավարձերի, թոշակների բարձրացումը կախված է լինելու տնտեսական ցուցանիշներից, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ պատկերը դրական է, և եթե տենդենցը նման կերպով շարունակվի, կարծում եմ՝ մոտ ապագայում կարող ենք քննարկել նաև այդ հարցը:

«Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հարցին, թե կարո՞ղ է ասել՝ որքան գումար է բյուջե ավելացել, փոխվարչապետը նշեց, որ բյուջե է վերադարձվել մի քանի տասնյակ միլիոն դոլար, որը, սակայն, շատ փոքր գումար է. «Շատ տարբեր թվեր են, նայած, թե ինչն ենք մենք համարում վերադարձված, ինչը ոչ: Կարծում եմ՝ մի քանի տասնյակ միլիոն դոլարը շատ փոքր գումար է։ Սա այն երեւացող մասն է եղել, որը շատ արագ հայտնաբերվել եւ վերադարձվել է, բայց կա մի շերտ, որը պետք է դուրս բերել սեւից եւ սպիտակ, մաքուր աշխատելու դաշտ բերել»:

Պատասխանելով օգտատերերից մեկի՝ թանկացումների վերաբերյալ հարցին, թե միայն բանանն ու շաքարավազն են էժանացել, գազարը, ձմերուկը թանկացել են, Ավինյանը նշեց «Թանկացումների վերաբերյալ տվյալների վերջին երկու օրվա են, և դրանց պատճառները դեռ ինձ հայտնի չեն: Շատ հավանական է, որ սա կապված լինի ջրի սակավության հետ և նաև կապված լինի արտահանման մեծ ծավալների հետ, որովհետև շատ մեծ ծավալների գյուղմթերք է այս տարի արտահանվել Ռուսաստան»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ