Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Աշնանը սրացող հիվանդություններ. Բժշկի խորհուրդները

am ru
Ashnane srats`ogh hivandowt`yownner. Bzhshki khorhowrdnere_32227

Ըստ վիճակագրական տվյալների՝ քրոնիկ հիվանդությունները ամենից հաճակախի սրվում են հատկապես աշնանն ու գարնանը, քանի որ մարդու օրգանիզմը պատրաստվում է սեզոնային անցմանը, իսկ ցանկացած անցումային շրջան օրգանիզմի համար սթրես է առաջացնում: Շատ մասնագետներ այն կարծիքին են, որ սթրեսը կարող է հանգեցնել իմունային համակարգի թուլացման և քրոնիկական հիվանդությունների սրացման: Աշնանն առաջնահերթ մի քանի հիվանդություններ են սրվում. դրանցից են շնչառական և մարսողական համակարգերի հիվանդությունները, հենաշարժական համակարգի հիվանդություններ և այլն:

«Ամառային տաք ջերմաստիճանին սովոր մեր օրգանիզմը դժվարությամբ է հարմարվում աշնանը բնորոշ ջերմաստիճանի անկմանը, անձրևոտ ու խոնավ եղանակին: Հետևաբար, առաջին հերթին աշնանն առավել հաճախադեպ են դառնում վիրուսային հիվանդությունները, որոնք գլխավորապես ազդում են բրոնխների վրա»,- «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց բժիշկ-թերապևտ Իրինա Մելիք-Պետրոսյանը՝ ընդգծելով, որ մրսածությանն ու հարբուխին բորոշ ախտանիշերի առկայության դեպքում, ինչպիսիք են հազը, բարձր ջերմությունը և այլն, հարկավոր է տանը մնալ՝ հետեւելով բժշկի խորհուրդներին, օգտագործել շատ հեղուկ, վիտամիններով հարուստ սննդամթերք և այլն՝ չմոռանալով հաճախակի օդափոխել սենյակը:

Ըստ մեր զրուցակցի՝ աշնան ամիսներին գրեթե բոլոր մարդիկ առնչվում են սեզոնային սուր շնչառական հիվանդությունների հետ, բայց դրանք վտանգավոր են այն մարդկանց համար, որոնք տառապում են բրոխային քրոնիկ հիվանդություններով: Եթե վերջիններս մեկ շաբաթվա ընթացքում բարձր ջերմություն են ունենում, հազ, ցավ ողնաշարի կամ կրծքավանդակի շրջանում, հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, քանի որ այդ ախտանիշերի առկայության դեպքում հնարավոր է զարգանա կամ բրոնխիտ, կամ թոքաբորբ:

Աշնանը, ինպես նշեցինք, սրվում են նաև մարսողական համակարգերի հիվանդությունները, որոնց նախանշանները գլխավորապես արտահայտվում են սրտխառնոցի, փքվածության միջոցով: «Այս սեզոնում մարսողական համակարգի հիվանդությունների ակտիվացումից, հատկապես քրոնիկ գաստրիտների սրացումից խուսափելու համար պետք է նախևառաջ հետևել սննդակարգին: Անհրաժեշտ է հրաժարվել այն մթերքներից, որոնք խթանում են ստամոքսահյութի գոյացումը: Այսինքն, տապակած, ապխտած, յուղալի ու կծու կերակուրները պետք է բացառել, ինչպես նաև չօգտագործել գազավորված ըմպելիքներ»,- նշեց բժիշկ-թերապևտը:

Վերջինս հավելեց նաև, որ խոնավ ու անձրևոտ աշնանը մեծ է հոդացավերի սրման հավանակությունը: Այդպիսի հիվանդությունները մի շարք ախտանիշերով են աչքի ընկնում՝ սուր ցավեր, հոդերի շրջանում այտուցվածություն, նաև հոդերի շարժունակության սահմանափակում: Բժշկի խոսքով, նման երևույթները կանխարգելու համար հակավոր է տաք հագնվել, հետևել սահմանված սննդակարգին, օգտագործել վիտամին C պարունակող մթերք, որը խթանում է ոսկրային հյուսվածքի վերականգնմանը:

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ