Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Աշոտ Հակոբյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է մուլտիմոդալ բեռնափոխադրումների մեծացման հնարավորությունները

am
Ashot Hakobyann Irani despani het k`nnarkel e mowltimodal berhnap`okhadrowmneri metsats`man hnaravorowt`yownnere_78051

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը նշեց, որ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել։ Հատկապես ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում գործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում։ 

 

Նախարար Աշոտ Հակոբյանն անդրադարձավ մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորություններին՝ նշելով, որ ձևավորված դրական փորձը գոհացուցիչ է, և բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել այն ավելի մեծացնելու համար։ 

 

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումն ու խորացումը շահավետ են երկու երկրների համար էլ։ Հանդիպման ընթացքում կարևորվեց Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը։ Նշվեց, որ այն, որպես տարանցիկ ուղի, առանցքային նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրի տնտեսության՝ մասնավորապես տրանսպորտի և զբոսաշրջության զարգացման համար։ 

 

Քննարկվեցին նաև ճանապարհաշինության, երկաթուղու, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների, կապի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ