Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Աստանայում մայիսի 14-15-ը տեղի կունենա Սիրիայի հարցով հերթական հանդիպումը

am
Astanayowm mayisi 14-15-e  teghi kownena Siriayi harts`ov hert`akan handipowme_60579

Սիրիայում տիրող իրավիճակի լուծման համար Աստանայում մայիսի 14-15-ը  տեղի ունենալիք բանակցությունների բոլոր մասնակիցները հաստատել են իրենց մասնակցությունը հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

 

«Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը առաջիկա բանակցություններին, որոնք կանցկացվեն Աստանայում մայիսի 14-15-ը: Դրանց իրենց մասնակությունը կբերեն  երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակությունները, ինչպես նաև Սիրիայի կառավարության և Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունները», - ասված է զեկույցում:

 

Նշվում է, որ, որպես դիտորդ հանդիպմանը ներկա կլինեն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի գկխավորությած  պատվիրակությունը և Հորդանանի պատվիրակությունը:

 

«Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը, Թուրքիան կներկայացնի երկրի ԱԳ նախարարի տեղակալ Սեդաթ Օնալը, իսկ Իրանի պատվիրակությունը կներկայացնի ԱԳ նախարար քաղաքական հարցերով ավագ օգնական Հոսեյն Ջաբերի Անսարիի գլխավորած պատվիրակությունը», - ասված է ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ