Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ատոմակայանը վերազինվում է

am ru
Atomakayane verazinvowm e_43391

«Այս վերակառուցման ծրագրի արդյունքում մենք ունենալու ենք առնվազն տասը տոկոս հզորության ավելացում՝ իր էֆեկտիվության հաշվին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն`անրադառնալով` Հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և վերակառուցման ծրագիրին: Նա ասել է, որ ծրագիրը շարունակվելու է, 2018 թ-ի առաջին 5 ամիսը լինելու է վերակառուցման ակտիվ փուլ: Հիմնականում ներդրումներն ուղղված են անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Պատասխանելով Ատոմակայանը փակելու մասին հարցին, փոխնախարարը հայտարարել է` երբեք չեն ասել, թե Հայկական ատոմակայանը հավերժ է աշխատելու: Նա տեղեկացրել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարբերաբար ուսումնասիրություններ է անում և եզրակացություններ ներկայացնում: «Մենք նախատեսում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և վերակառուցման ծրագիրը երկարաձգել: Նույն ԵՄ-ում նմանատիպ բլոկերը երկարացվել են ոչ թե 10, այլ 30 տարով: Այստեղ խնդիր չենք տեսնում: Իհարկե, մենք պետք է հասկանանք, թե երբ ենք դա ապագործարկելու, ինչպես նաև այս ուղղությամբ մեր հետագա քայլերը: Ոչ մեկ չի ասում, որ մեր ատոմակայանը հավերժ է աշխատելու, բայց մեր ներդրումներն ուղղված են հիմնականում անվտանգության ստանդարտների բարձրացմանը և միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել ենք»,-ասաց նա: 1995-2015 թվականներին այդ ուղղությամբ 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվել:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ