Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Ավագանու ընտրությունները քաղաքական ուժերի համար ստուգատես կլինեն

am
Avaganow entrowt`yownnere k`aghak`akan owzheri hamar  stowgates klinen_77667

 Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Քաղաքական շրջանակներում աշխուժանում են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շուրջ խոսակցությունները: Ինչպես հայտնել ենք՝ ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» արդեն հայտարարել են, որ եթե ընտրություններ լինեն, ապա իրենք անպայման մասնակցելու են դրանց:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում չբացառեց, որ Երևանի ավագանու շուրջ զարգացումները կտանեն դեպի արտահերթ ընտրությունների:  
Քաղտեխնոլոգն այս   գործընթացներում քաղաքական ուժերի  մեծ ակտիվություն է կանխատեսում:

 

«ԲՀԿ-ն և «Ժառանգությունն» արդեն  հայտարարել են մասնակցելու մասին, կարծում եմ՝  ՀՅԴ-ն ևս կմասնակցի:  Տեսեք, նախորդ ընտրություններն անցկացվեցին խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո և շատ-շատերը հիասթափված էին, ռեսուրսները սպառվել էին, քաղաքական իրավիճակն ու մթնոլորտը չէին նպաստում, որ որևէ մեկը փորձի մասնակցել, քանի որ արդյունքը շատ կանխատեսելի էր»,- ասաց Վիգեն Հակոբյանը:


Հակոբյանի դիտարկմամբ՝ ավագանու ընտրությունները քաղաքական ուժերի համար խորհրդարանական ընտրություններից առաջ ստուգատես կլինեն:

«Կարծում եմ, երբ հայտարարվի արտահերթ ընտրությունների մասին,  շատ ուժեր հանդես կգան մասնակցության մասին հայտարարություններով, քանի որ ավագանու ընտրություններն ուժերի համար  խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստուգատես կլինեն:
Առավել ևս այս պայմաններում,  շատ ուժեր, ովքեր նախորդ  խորհրդարանական ընտրություններում  տապալվել էին, այժմ կարղ են իլուզիաներ ունենալ,  որ տապալման միակ պատճառն ընտրակաշառքի  ու վարչական ռեսուրսի գործոնն էր, և այժմ, եթե խաղի կանոնները փոխվեն ՝ ընտրակաշառք չլինի , իսկ մրցակցությունն ընթանա քաղաքական պայքարի դաշտում, ապա իրենք կարող են հաջողություն ունենալ: Նոր իրողություններում յուրաքանչյուրն էլ փորձելու է  այս ճանապարհով անցնել, այդ իսկ պատճառով  մասնակցությունն ակտիվ է լինելու»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը:

Անդրադառնալով նախորդ ընտրություններին ԲՀԿ-ի չմասնակցելու հանգամանքին, Հակոբյանն այն համարեց քաղաքական պայմանավորվածության արդյունք:

«Կարծում եմ՝  դա Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության արդյունք էր, հակառակ պարագայում  2-րդ տեղը գրաված քաղաքական ուժի չմասնակցելու հանգամանքն անհասկանալի էր:
Այս անգամ  ԲՀԿ-ն հնարավոր է  ավելի քիչ տոկոս  հավաքի, քանի որ խաղի նոր կանոններ են, որի արդյունքում իր ձեռքից վերցնելու են իր ամենամեծ ռեսուրսի՝ ֆինանսական  ռեսուրսի օգտագործման հնարավորությունը, բացի այդ, ուժի մեջ են մտնում «Բարեգործության» մասին  օրինագծի փոփոխությունները, որը կաշկանդելու է այս ուժին»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ