Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ավելի քան 232 000 փախստական է վերադարձել Սիրիա. ՌԻԱ Նովոստի

am es
Aveli k`an 232 000 p`akhstakan e veradardzel Siria. RhIA Novosti_80187

 

Ավելի քան 232 000 փախստական է վերադարձել Սիրիա հայրենադարձման արշավի մեկնարկից ի վեր: ՌԻԱ-Նովոստ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ՊՆ փախստականների ընդունման և տեղաբաշխման հարցերով կենտրոնի տեղեկագրում:

«Վերջին երկու ամսում 1207 մարդ է վերադարձել արտասահմանից, արշավի մեկնարկից ի վեր՝ 232 792 փախստական», - ասվում է տեղեկագրում:

Գերատեսչությունից հայտնում են նաև, որ վերջին մեկ օրում Լիբանանի տարածքից «Զեմրանի» անցակետով և Հորդանանի տարածքից «Նասիբ» անցակետով մարդկանց տեղափոխում դեպի Սիրիա տեղի չի ունեցել: Անցակետերում հումանիտար և բժշկական օգնություն է տրամադրվում:

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Սիրիայում և Իրաքում 2014 թվականից ռազմարշավ են իրականացնում՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Աղբյուրը նկատում է, որ Սիրիայում ամերիկյան զորքերը գտնվում են առանց երկրի իշխանությունների պաշտոնական թույլտվության:

 

Ռուսաստանը ևս 2015 թվականից Դամասկոսի խնդրանքով աջակցում է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին:


 

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ