Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Այդ անասունները տարածք ունե՞ն, որ մի հատ էլ հանձնում են՝ իրենք ո՞ւմ շունն են. Լևոն Շիրինյանի պատասխանը Սաքունցին (տեսանյութ)

am
Ayd anasownnere taratsk` owne?n, or mi hat el handznowm en, irenk` o?wm shownn en. Lewon Shirinyani pataskhane Sak`ownts`in  (tesanyowt`)_85843

 

Իրավապաշտպան,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի քարոզչության անբաժանելի մասն է կազմում Արցախի ազատագրված տարածքների շուրջ դատողություններ հնչեցնելը:

Սաքունցի համար, իհարկե, դրանք ոչ թե ազատագրված, այլ գրավյալ տարածքներ են, որոնք անպայմանորեն պետք  է  հանձնել Ադրբեջանին: Ի դեպ, չափազանց տարօրինակ է նրա մեկնաբանությունն այս հարցում. «ԼՂՀ գրավյալ տարածքները պետք է հանձնել Ադրբեջանին, որպեսզի մեր համախոհները Ադրբեջանում կարողանան լավ հիմքեր ունենալ իրենց գործունեությունն իրականացնելու հարցում»:

Այսօր համացանցում շրջանառվում էր հենց այն  տեսանյութ, որտեղ իրավապաշտպանն իր դատողություններն էր ներկայացնում  այս հարցի առնչությամբ: Ինչպես և սպասվում էր, նրա մտքերը, հանրության շրջանում մեծ զայրույթ են առաջացրել ու  դարձել թեժ քննադատության առարկա:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանն անդրադարձավ  Սաքունցի հնչեցրած մտքերին ու  ասաց հետևյալը.

 «Այդ անասունները տարածք ունե՞ն, որ մի հատ էլ հանձնում են՝ իրենք ո՞ւմ շունն են: Թող գետինը մտնեն բոլոր նրանք, ովքեր խոսում են գրավյալ տարածքներից, Հայաստանում այդպիսի տարածք չկա: Նման հայտարարությունների փոխարեն, թող Սաքունցը ադրբեջանցիներին համոզի, որ  Գանձակի ու Նախիջևանի տարածքները վերադարձնեն իրական տերերին՝ մեզ:

Ովքեր Հայաստանում են, ու խեղաթյուրելով պատմությունը, մեր պատմական տարածքները անվանում են գրավյալ  տարածքներ՝ կարող են Քուր-Արաքսի խառնարանում խեղդվեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ՝ իրենց հայրն է նա»:

Մեր հարցին՝  ի՞նչ ադրբեջանական հավանական համախոհների մասին է խոսում տեսանյութում Սաքունցը, պարոն Շիրինյանը պատասխանեց. « Դա պետք է Ազգային անվտանգության ծառայությանը հարցնենք»:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ