Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Այս ամենը հիշեցնում է «կազուս բելի» հասկացությունը. Արման Բոշյանն ու Լիա Ավետիսյանը դատապարտում են խուզարկությունն իրենց համախոհների գրասենյակում

am
Ays amene hishets`nowm e <<kazows beli>> haskats`owt`yowne. Arman Boshyann ow Lia Avetisyane datapartowm en khowzarkowt`yownn irents` hamakhohneri grasenyakowm  _100257

Հայաստանում այսօր իրականացվում է քաղաքական հետապնդում բոլոր այն ուժերի, հասարակական գործիչների, բլոգերների, լրագրողների նկատմամաբ, որոնց կարծիքը հակասում է այլասերումների քարոզին ու հակազգային երևույթներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Համահայկական ծնողական կոմիտեի ղեկավար Արման Բոշյանը՝ խոսելով «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում իրականացված խուզարկությունից:

«Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանը մեղադրվեցին նրանում, որ իբր ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի ձայնագրությունն իրենք կարող էին արած լինել, սակայն դա ծիծաղելի է: Այդպիսի ձայնագրություն կարող էին անել միայն լուրջ երկրների հատուկ ծառայությունները կամ հենց իրենք, ովքեր հասանելիություն ունեն համապատասխան տեխնիկայի և անձանց նկատմամբ, որ կարողանան այդպիսի գործողություններ իրականանցնել:

Այս ամենը հիշեցնում է  հայտնի «կազուս բելի» հասկացությունը, այսինքն ֆորմալ պատճառ, իրականացնելու ճնշումներ այն մարդկանց նկատմամբ, որոնք, օրինակ, դեմ են այլասերվածության քարոզին Հայաստանում: Իսկ այդ կազմակերպությունն ունի կայքեր և նյութեր է տարածում, որոնք ուղղված են այլասերված երևույթների տարածմանը»,- ասաց Բոշյանը:

Նա հայտնեց, որ առաջին անգամ Հայաստանում ստեղծվել էր մի քաղաքական իրավիճակ, երբ իրենք հաջողացրեցին վերջապես գտնել համախոհ պատգամավորներ, որոնք արտահերթ Ազգային ժողով կմտցնեն օրենքի մի նախագիծ, որն ուղղված է այլասերման քարոզչությունն արգելելուն: «Եթե նախկինում՝ Սերժ Սարգսյանի ղեկավարության ժամանակ, ինֆորմացիոն «բլակիրովկաներ» կային, օրինակ անձամբ ես իմ տան դռան վրա սպառնալիքներով գրություններ էի գտնում, քաջ գիտակցում էի, որ պատերազմ է և պատերազմում կիրառվում են զանազան մեթոդներ, բայց այսօր մեր համախոհների դեմ ուղարկում են պետական մարմիններին՝ ոստիկանությանն ու հատուկ ծառայություններին»,- ասաց նա:

Գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն էլ նշեց, որ կառավարությանը պետիվ չի բերում նման հայրենասեր ու ազնիվ մարդկանց նկատմամաբ իրականացվող գործողությունները, և դատապարտեց տեղի ունեցածը: «Այն, որ առգրավել են Հայկ Այվազյանի և Հայկ Նահապետյանի աշխատանքային գործիքները, փոաստորեն հափշտակություն է, որովհետև չգիտես, նրանք հետ կստանա՞ն համակարգիչները բոլոր ֆայելրով, թե դրանք ջնջված կլինեն: Կամ այն, որ իրենց մոտ խուզարկություն է կատարվում իբրև թե թմրանյութի հայտնաբերման պատրվակով, պարզապես ծիծաղելի է: Այդ մարդիկ ոչ խմող են, ոչ ծխող, ու հանկարծ թմրանյութի կասկած է հայտնվում նրանց վրա, այնինչ մենք ունենք թմրանյութը գովազդող և օրինականացնել ցանկացող փոխվարչապետ ու նախարար, բայց հանկարծ, չգիտես ինչու, կասկածում են երկու Հայկերին»,- ասաց նա:  

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ