Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Այս գիշեր իրավիճակը սահմանին հանգիստ է եղել. ՀՀ ՊՆ խոսնակ

am en ru
Ays gisher iravichake sahmanin hangist e eghel. HH PN khosnak_30394

Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է եղել:

 

Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է նախորդ գիշեր Ադրբեջանի զինուժի կողմից Տավուշի մարզում հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներին նա նշեց, որ մոտ 30 կրակոց է եղել Բարեկամավան գյուղի ուղղությամբ եւ մի քանի կրակոց էլ մեծ տրամաչափի գնդացիրից:

Ավելի վաղ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի բնակիչները Aravot.am_ին հայտնել էին, որ նոյեմբերի 12-ին, ժամը 17.50-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շուրջ 5 րոպե կրակել է Բարեկամավան գյուղի վրա: Ժամը 18.20-ից գյուղի գնդակոծությունը վերսկսվել է: Ադրբեջանական զինուժի գնդակոծությունների ժամանակ գնդակները ծակել-անցել են դպրոցի 2 պատուհանի ապակիները:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ