Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Այս պահին խորհրդարանը ցրելու հիմք չկա. Արա Բաբլոյան

am
Ays pahin khorhrdarane ts`relow himk` ch`ka. Ara Babloyan_62812

 ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր լրագրողներին ասել է, որ այս պահին խորհրդարանը ցրելու հիմք չկա:

 

 

Բաբլոյանը կարծում է, որ մենք պետք չէ Սահմանադրւթյունից դուրս որեւէ քայլ իրականացնել: «Եթե քաղաքական ուժերը կգան որոշման, որ փոփոխություններ պետք է կատարվեն, կկատարվեն: Ամեն մի քաղաքական ուժ իրավունք ունի իր դիրքորոշումը ներկայացնելու, եւ դրանք պատրաստ են փոխվել կամ շտկպվել բանակցությունների արդյունքում: Ընտրությունները ցույց կտան, թե ով ինչքան ձայն կհավաքի, ես ցանկություն չունեմ կանխագուշակումներ անելու»:

 

ԱԱԾ նորանշանակ տնօրենը խոստացել է բացահայտել կոռուպցիոներներին: «Պետք է հարգենք մարդու իրավունքը, այն մարդկանց իրավունքն, ովքեր հարկեր են վճարում ու այս պետւթյունը զարգացնում են, եթե մարդիկ գործարար են ու մեծ կարողությունների տեր, չի նշանակում, որ նրանք գող են կամ ավազակ, նշանակում է, որ նրանք ավելի մեծ ներդրում ունեն երկրի զարգացման համար», - կարծում է Արա Բաբլոյանը:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ