Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Այս շաբաթ Ադրբեջանը ԼՂՀ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ

am
Ays shabat` Adrbejane LGhH shp`man gtsowm hradadari rhezhime khakhtel e aveli k`an 150 angam_92747

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

Այս մասին տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ