Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու ծննդյան օրն է

am en ru
Aysor Amenayn Hayots` kat`oghikos Nerses Ashtarakets`ow tsnndyan orn e_43251

Ներսես Աշտարակեցին (Թորոս) ծնվել է 1770թ.-ի փետրվարի 13-ին Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Աշտարակ գյուղում, Կամսարական-Շահազիզյան տոհմից սերող քահանայի ընտանիքում: Կրթությունն ստացել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում, իսկ հոգևորական դառնալու որոշումը պայմանավորված էր Գալուստ արքեպիսկոպոսի գոյությամբ իր կյանքում:

1808թ․-ին Ներսես Աշտարակեցին Էջմիածնի Սինոդի անդամ էր, այնուհետև Եփրեմ Ա Ձորագյուղցի կաթողիկոսի կողմից 1814թ.-ին ձեռնադրվում է Վիրահայոց թեմի առաջնորդ:

Վրաստանում գտնվելու տարիներից սկսվում է Ներսես Աշտարակեցի գործչի ազգային և քաղաքական բուռն գործունեությունը: Նա մասնակցում է տեղի ունեցող ռուս-պարսկական երկու պատերազմներին:

1803 թ․-ից Ներսես Աշտարակեցին ռուսական բանակի կողմն էր: Նա 100 կտրիճներով մասնակցեց Ցիցիանովի Երևանի արշավանքին: Արդեն երկրորդ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Աշտարակեցին կարողանում է Հաղպատի վանքից կռվելով դուրս բերել Եփրեմ կաթողիկոսին՝ փրկելով նրան պարսիկների ձեռքն ընկնելուց: Ավելի ակտիվորեն է Աշտարակեցին մասնակցում երկրորդ ռուս-պարսկական պատերազմի ռազմական գործողություններին։ 1827թ.-ի ապրիլին նա իր 60 հեծյալների հետ միասին ռուսական առաջապահ զորամասերի հետ մեկնեց ռազմաճակատ։

 

Ներսես Աշտարակեցու բուռն գործունեությունը ստիպում է պարսկական կողմին միջոցներ ձեռնարկել․ նրանք սկսում են տեղահանել աշտարակցիներին, տարածվել էր համաճարակները, սովը, մահանում էին ահռելի մեծ թվով երեխաներ և սա դժգոհության ալիք էր բարձրացրել Ներսես Աշտարակեցու դեմ։

1828թ․-ին Հայկական մարզի հիմնումով սկսվում են հալածանքներ, որոնց զոհ են գնում Աշտարակեցու համախոհներից և մտերիմներից շատերը : Նա հեռացվում է Հայաստանից՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ, սա, ինքին, աքսոր էր, որի նպատակը Աշտարակեցուն ազգային գործերից հեռացնելն էր։

1842թ.-ի մարտի 26-ին մահանում է Հովհաննես Ը Կարբեցի կաթողիկոսը: 1843թ.-ի ապրիլին Էջմիածնում տեղի են ունենում կաթողիկոսական ընտրություններ և 26 պատվիրակները Ամենայն հայոց կաթողիկոս են ընտրում Ներսես Աշտարակեցուն: Նրա ընտրությունը ընդունվումէ նաև ռուսական իշխանությունների կողմից և հաստատվում Նիկոլայ 1-ի հրովարտակով: Հունիսի 9-ին տեղի ունեցավ նրա օծման արարողությունը:

Ներսես Աշտարակեցու կաթողիկոսության տարիները նշանավորվեցին ինչպես եկեղեցաշինությամբ, այնպես էլ կրթության ու գիտության զարգացմամբ և հայապահպան գործունեությամբ: Նրա օրոք կարգավորվեցին հարաբերությունները Պոլսի պատրիարքության հետ: Ներսես Աշտարակեցին ի հակադրություն ռուսական «Պոլոժենիե»-ի, կազմեց նոր կանոնադրություն, որն իր հիմքում ուներ Հայ եկեղեցու ավանդական կարգը։

Ներսես Աշտարակեցին բավականին ծեր էր արդեն, երբ սկսեց սովորել ռուսերեն՝ այդ կերպ օրինակ ծառայելով երիտասարդությանը։ Նրա օրոք վերաբացվեցին ծխական դպրոցները, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը վերակառուցվեց միջնակարգ դպրոցի ծրագրով: Աշտարակեցին աջակցել է նաև Երևանում Սուրբ Հռիփսիմեի անվան իգական վարժարանի բացման գործընթացին [

Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսը վախճանվեց Թիֆլիսում, 1857թ.-ի փետրվարի 13-ին 87 տարեկան հասակում: Նրա աճյունը հանդիսավոր պայմաններում տեղափոխվեց Էջմիածին և ամփոփվեց Մայր տաճարի գավթում: Տապանաքարի վրա փորագրված է. «Պաշտպան հայրենեաց»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ