Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Այսօր Հաղթանակի օրն է. Հայրենական պատերազմի հայ հերոսները

am
Aysor Haght`anaki orn e. Hayrenakan paterazmi hay herosnere_59843

 Մայիսի 9-ը Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրն է: ԱՅն Ռուսաստանում, նախկին խորհրդային հանրապետություններում եւ Եվրոպայի շատ երկրներում ամենակարեւոր տոներից մեկն է:

1945 թ. Բեռլինի գործողությանը, որն Մեծ Հայրենական պատերազմում ամփոփիչ դեր ունեցավ, մասնակցել է ավելի քան 2,5 միլիոն զինվոր եւ սպան, 6,250 տանկ եւ 7,500 ինքնաթիռ: Կորուստները հսկայական էին. պաշտոնական տվյաների համաձայն՝ Կարմիր բանակը մեկ օրվա ընթացքում կորցրել է ավելի քան 15000 զինվոր եւ սպա: Ընդհանուր առմամբ, Բեռլինի գործողության ընթացքումխորհրդային զորքերը կորցրել են352 հազար մարդ:

Հայրենական Մեծ պատերազմին անմասն չեն մնացել նաև հայորդիները: Պատերազմի տարիներին Կարմիր բանակի շարքեր է զորակոչվել ավելի քան 500 հազար հայ։ Ռազմական սխրագործության համար 70 հազարից ավելի հայեր արժանացել են պետական բարձր մրցանակների` Խորհրդային Միության Հերոսի կոչման։

Պատերազմի տարիներին Խորհրդային Միության Հերոսի կոչման է արժանացել 104 հայորդի, որոնցից 38–ը` հետմահու: Այդպիսք են՝ ճակատի հրամանատար, բանակի գեներալ Ի. Բաղրամյանը, գեներալ–լեյտենանտ Ս.Ս. Մարտիրոսյանը, գեներալ–մայոր Ա. Հ. Բաբաջանյանը, հրաձգային դիվիզիայի հրամանատարներ Ա. Գ Բաբայանը, Բ. Ա. Վլադիմիրովը, Ա. Ա. Ղազարյանը և շատ այլ հերոսներ։ Իսկ հռչակավոր օդաչու բալթյան մրրկահավ , Բալթյան նավատորմի Թեոդոսիայի 47–րդ գրոհային ավիացիոն գնդի հրամանատար, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման: Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։ 27 հայեր էլ դարձել են Փառքի շքանշանի ասպետ:

 

Հայրենականի ընթացքում փառավոր մարտական ուղի է անցել  89-րդ Հայկական Թամանյան դիվիզիան, 76-րդ լեռնահրաձգային (51-րդ գվարդիական), 408-րդ, 409-րդ, 390-րդ դիվիզիաները։ Հայկական դիվիզիաները մասնակցել են Կովկասի, Ղրիմի պաշտպանության, խորհրդային երկրի և Արևելյան Եվրոպայի բազում ժողովուրդների ազատագրման մարտերին։ 89-րդ Հայկական դիվիզիան իր մարտական ուղին ավարտել է Բեռլինում, 409-րդը՝ Չեխոսլովակիայում։ Գերմանա-խորհրդային պատերազմի բոլոր հիմնական ճակատամարտերում՝ Մոսկվայի և Լենինգրադի, Օդեսայի և Սևաստոպոլի, Կովկասի պաշտպանության, Վոլգայի և Կուրսկի աղեղի, պատերազմի ավարտական և Հեռավոր Արևելքում ճապոնական իմպերիալիստների դեմ մղված մարտերում ակտիվ մասնակցություն ունեցան հայ ժողովրդի զավակները։

 

Հայրենականի սկզբում Կարմիր բանակի կազմում ստեղծվել են ազգային զորամասեր, որոնց թվում` 5 հայկական դիվիզիա։ Խորհրդային գեներալների շարքում ամենանշանակալից անձը բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանն է (1897-1982), ով ռազմական ճանապարհն անցել է Հարավ–արևմտյան ռազմաճակատի պետի տեղակալից և շտաբի տեղակալից (1941-1942) և Արևմտյան ռազմաճակատի համազորային բանակի հրամանատարից (1942-1943) մինչև Առաջին մերձբալթյան և երրորդ բելառուսական ռազմաճակատների զորքերի հրամանատար (1943-1945), ակտիվորեն մասնակցել է Բելառուսի, Մերձբալթիկայի և Արևելյան Պրուսիայի տարածքում անցկացված ջախջախիչ մարտերին։

 

Հայ հերոսների շրջանում եղել են նաև այլ հռչակավոր խորհրդային զորահրամանատարներ, ծովակալներ՝ Հովհաննես (Իվան) Իսակով, Սերգեյ Խուդյակով, նաև ռազմավարական և օպերատիվ օղակի զորապետեր՝ Սերգեյ Գալաջև, Ստեփան Գինոսյան, Միքայել Պարսեղով և այլն:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ