Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Այսօր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է

am
Aysor Hisows K`ristosi Anvanakoch`owt`yan tonn e_39135

Հունվարի 13-ը  Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում ամրագրված է որպես  Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոն: Այդ օրը բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվում է  Սուրբ Պատարագ:

 

Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեցԱյդ մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21):

 

Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):  Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ: Քրիստոսը հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ