Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Այսօր Մեռելոց է

am
Aysor Merhelots` e_38325

Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող օրը՝ հունվարի 7-ը, մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օրը: Այսօր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ: Դրանից հետո մարդիկ այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ  Ծննդյան տոնն ամփոփում է հունվարի 13-ին` Հիսուս Քրիստոսի Անվանակոչությամբ:

 

Ըստ ավանդույթի, ծնողները ութ օրական Հիսուսին տարան տաճար` ընծայեցին Աստծուն, անվանակոչեցին ինչպես Գաբրիել հրեշտակապետն էր պատվիրել ու եբրայական օրենքներով թլպատեցին: Սուրբ Ծննդյան տոնից հետո քահանաներն այցելում են հավատացյալների տներ, նրանց են փոխանցում Ս. Ծննդյան Ավետիսն ու տնօրհնեքի կարգ են կատարում

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ