Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Այսօր Մեռելոց է

am
Aysor Merhelots` e_52315

Այսօր՝ ապրիլի 2-ին, հանգուցյալների հիշատակությանն օր է՝ Մեռելոց: Մեռելոցին նախորդել է Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:

Հայ Առաքելական եկեղեցու ավանդության համաձայն՝ 5 տաղավար տոներին հաջորդում են Մեռելոց հիշատակության օրեր: Տաղավար 5 տոներին (Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարության տոն, Պայծառակերպություն (Վարդավառ), Վերափոխումն Սուրբ Աստվածածնի (Խաղողօրհնեք) և Խաչվերաց հաջորդող հիշատակի օրերը հայտարարված են ոչ աշխատանքային: Սա պայմանավորված է ննջեցյալների գերեզմաններ այցելելու անհրաժեշտությամբ:

Մեռելոցին հանգուցյալների հոգու խաղաղության համար սուրբ պատարագ է մատուցվում և բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ հավատով ննջեցին ի Քրիստոս, տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն, իսկ պատարագի ժամանակ հիշատակվում են հանգուցյալների անունները, ինչպես Սողոմոնը հիշատակեց իր հոր՝ Դավթի անունը: Այս օրը հավատացյալները աղոթում են հանգուցյալների հոգիների հանգստության համար, այցելում  հանգուցյալների շիրիմներին՝ խնկարկելու և ննջեցյալներին հարգանքի տուրք մատուցելու, Տիրոջ հարության պայծառ ավետիսը նրանց փոխանցելու համար:

Մեռելոցները սգո օրեր չեն, ինչպես կարծում են շատերը: Մեր եկեղեցու հոգևոր հայրերն այս առիթով ասում են. «Քրիստոնեությունը վերացրեց մահվան վախը՝ տալով հարության իրականությունը: Եվ գերեզման գնալիս մենք այդ ուրախաբեր ավետիսն ենք փոխանցում ննջեցյալներին, հարությամբ է, որ նրանք պետք է վերստին կենդանանան»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ