Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Այսօր Թանգարանների միջազգային օրն է

am en ru
Aysor T`angaranneri mijazgayin orn e_61599

Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) 1977 թվականի որոշմամբ մայիսի 18-ը հռչակվել է Թանգարանների միջազգային օր: Յուրաքանչյուր տարվա այս օրը՝ սկսած 1978թ.-ից, աշխարհի ավելի քան 150 երկրներում նշվում է Թանգարանների օրը: Հայաստանը ևս անմասն չէ այս տոնակատարությունից:

Տոնի շրջանակում անց է կացվում նաև «Թանգարանների գիշեր»:

«Թանգարանների գիշեր»-ն առաջին անգամ անցկացվել է 1997թ. Բեռլինում: Բեռլինի քաղաքային իշխանություններն ամբողջ գիշեր բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները: Այս նախաձեռնությունը ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ ևս 20 գերմանական քաղաք:

1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին և անվճար հասարակության համար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությանը:

2001թ. նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Այս նախաձեռնությանն է միացել նաև Թանգարանների միջազգային խորհուրդը:

Այդ օրը Հայաստանի թանգարաններն այցելուների համար բաց են լինում երեկոյան 18:00-ից մինչև կեսգիշեր: Թանգարանները հանդես են գալիս նաև մի շարք միջոցառումներով: Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 2005թ.:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ