Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Այսօր արևմտահայ մեծանուն գրող, գրականագետ Արշակ Չոպանյանի ծննդյան օրն է

am en ru
Aysor arewmtahay metsanown grogh, grakanaget Arshak Ch`opanyani tsnndyan orn e_77843

 

Հայ գրականության մեջ իր անուրանալի ավանդն ունեցած գրող, գրականագետ, հրապարակախոս Արշակ Չոպանյանը ծնվել է 1872թ.-ի հուլիսի 15-ին Կ.Պոլսում՝ ակնցի ոսկերչի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Պեշիկթաշ թաղամասի Մաքրուհյան դպրոցում, որից հետո ուսումը շարունակել՝ ընդունվելով Կ.Պոլսի Կենտրոնական վարժարան 1887թ․-ին: Դեռ վաղ տարիքից սկսում է ստեղծագործել՝ հիմնականում ուշադրությունը կենտրոնացնելով ֆրանսիական գրականության թարգմանությունների վրա, որոնք էլ լույս են տեսնում ‹‹Արևելք›› օրաթերթում։ Նրա աշխատանքերը սկսում են տպագրվել նաև «Բուրաստան մանկանց», «Մասիս» և այլ պարբերականներում։

Կենտրոնական վարժարանը ավարտելուց հետո Չոպանյանը դասավանդում է դպրոցներում։ Այդ տարիներին՝ մասնավորապես 1890-1891թթ․-ին հեղինակում է ‹‹Արշալույսի ձայներ›› ժողովածուն։ 1893թ.-ին Արշակ Չոպանյանի ‹‹Մութ խավեր›› դրաման հաջողությամբ բեմադրվում է Կ․ Պոլսի թաղամասերում:

 

Շուտով ֆրանսիական գրականության հանդեպ նրա տածած հետաքրքությունը նրան տանում է Փարիզ, որտեղ նա ավարտին է հասցնում 1891թ.-ին սկսած բանասիրական առաջին երկը՝ ‹‹Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը››:

Արդեն 1895թ.-ին Չոպանյանը Կ.Պոլսում էր, որտեղ հիմնադրում է ‹‹Ծաղիկ›› հանդեսը, ուր տպագրվում են հոդվածներ Գրիգոր Նարեկացու, Հակոբ Պարոնյանի, Պետրոս Ադամյանի, ֆրանսիահայ գրողների մասին:Այս նախաձեռնությունն ընդհատվեց 1895թ.-ին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների պատճառով: Այդուհետ Չոպանյանը բռնեց արտագաղթի ուղին ու մեկնեց Եվրոպա։ 1898թ.-ին Չոպանյանը Փարիզում հիմնադրում է ‹‹Անահիտ›› գրական-գեղարվեստական հանդեսը, որը լույս է տեսնում 1898-1911թթ.-ին և 1929-1949թթ.-ին: Հանդեսում տպագրվում էին ֆրանսահայ հասարակության կյանքը լցնելու, զարգացնելու ու կրթելու, մտահորիզոնն ընդլայնելու համար։ Սա հսկայական

աշխատանք էր, որը կարող էր անել միայն շնորհալի, բարձր կրթվածությամբ և աշխատասեր մարդը։

 

Ինչ վերաբերում է գրողի ստեղծագործական կյանքին, ապա հարկավոր է նշել, որ նրա ստեղծագործություններում մեծ տեղ են գրավում հայրենիքին նվիրվածները, որոնք հատկապես նոր թափով են գրվել Փարիզում ապրելու տարիներին: Չոպանյանը ունեցել է գրական մի շարք կեղծանուններ՝ Թիթեռնիկ, Դարվիշ, Ֆանտազյոր: Չոպանյանի բանաստեղծություններն ամփոփված են «Արշալույսի ձայներ», «Թրթռումներ», «Քերթվածներ» գրքերում, նրա գրչին են պատկանում նաև «Թուղթի փառք» հոգեբանական վիպակը, «Տղու հոգիներ» պատմվածքների և պատկերների ժողովածուն, «Մութ խավեր», «Հրաշքը» դրամաները և այլ երկեր։

Չոպանյանը եղել է Ռամկավար կուսակցության անդամ։ 

 

 

Ռամկավար Ազատական կուսակցության սկզբնավորումից ի վեր Արշակ Չոպանյանը հարել է կուսակցությանը, և շուտով՝ 1926 թ. Չոպանյանը ընտրվում է ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (1926-1929):

 

Որպես կուսակցության ատենապետ, նա 9 ամսով մեկնում է ԱՄՆ կուսակցության կազմակերպական նպատակներով և հաջողվում է ձեռնարկած գործում: Վերջինս նաև ծավալում է մշակութային գործունեություն՝ մի շարք համալսարաններում դասախոսություններ կարդալով: Սրան զուգահեռ՝ զբաղվում է 1927թ. Լենինականի երկրաշարժի օգտին նվիրատվությունների հանգանակման աշխատանքներով, որին ՌԱԿ-ը մասնակցում էր իր ամբողջ ներուժով:

 

Չոպանյանի նախաձեռնությամբ Բոստոնում հիմնվում է «Երևան» երիտասարդական ակումբը, իսկ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Չոպանյանը մամուլում հրատարակում է կուսակցության ապագային վերաբերող իր մտքերը:

 

 

1931թ.-ի օգոստոսին գումարվում է ՌԱԿ Ե ընդհանուր պատգամավորական ժողովը, որի ընթացքում Արշակ Չոպանյանը ընտրվում է կուսակցության Կենտրոնական վարչության անդամ, Հրաչ Երվանդի ատենապետությամբ: Չոպանյանը 2 անգամ մաս է կազմել Փարիզի ՌԱԿ «Ապագա» քաղաքական, հասարակական և գրական եռօրյայի խմբագրական մարմնին:

 

 

Արշակ Չոպանյանը կյանքից հեռացել է 81 տարեկան հասակում՝ 1954թ․-ի հունիսի 8-ին Փարիզում։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ