Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Այսօր հայ ժողովուրդը միասնական է առավել քան երբևէ. Նիկոլ Փաշինյան

am
Aysor hay zhoghovowrde miasnakan e arhavel k`an erbewe. Nikol P`ashinyan_88111

«Այսօր բացառիկ օր է և բացառիկ իրադարձություն, այսպիսի բան Հայաստանի կյանքում առաջին անգամ է տեղի ունենում»,- այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնարկելով իր կառավարության պաշտոնավարման 100 ամյակին նվիրված հանրահավաքը:

«Այսօր այս հրապարակում են գտնվում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ: Այսօր այս հրապարակում են գտնվում ոստիկանության, ԱԱԾ հարյուրավոր աշխատակիցներ, այստեղ են գտնվում Արցախի հանրապետությունից ժամանած հազարավոր հայրենակիցներ, Ռուսաստանի հայության ներկայացուցիչներ, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի հայության ներկայացուցիչներ, Սփյուռքի բազմաթիվ համայնքներից, և այսօր սահմանին մեր խաղաղությունը պահպանում և պաշտպանում են ՀՀ զինված ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինվորներ, և նրանք հոգով ու մտքով այստեղ են»,-ասաց վարչապետը:

«Այսօր հայ ժողովուրդը միասնական է, առավել քան երբևէ, և այսօր միասնության հաղթանակի օրն է»,-ասաց նա և խնդրեց իջեցնել բոլոր պաստառները, որոնք ուղղված են որևէ մեկին ընդդեմ, քանի որ հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ