Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Այսօր քաղաքացիներից շատերն են դրական արտահայտվում ՃՈ ծառայության մասին. Օսիպյան. տեսանյութ

am
Aysor k`aghak`ats`inerits` shatern en drakan artahaytvowm ChO tsarhayowt`yan masin. Osipyan. tesanyowt`_88315

 

Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ՃՈ ղեկավար կազմի հետ:
Ոստիկանության պետը խոսել է օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին:
Վալերի Օսիպյանը նշել է, որ այսօր արդեն քաղաքացիներից շատերն են դրական արտահայտվում ՃՈ ծառայության մասին, և պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ:
Ոստիկանության պետը կարևորել է ճանապարհային ոստիկանների արտաքին տեսքը, քաղաքացիների հետ բարեկիրթ շփվելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ շեշտելով, որ Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ թույլտված վարորդների նկատմամբ պետք է լինել խիստ և սկզբունքային:

Օսիպյանը կրկին ընդգծել է կոռուպցիոն ցանկացած դրսևորում բացառելու և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ