Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Այսօր մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի ծննդյան օրն է

am en ru
Aysor mat`ematikos Sergey Mergelyani tsnndyan orn e_61759

Սերգեյ Մերգելյանը մեկն էր այն նվիրյալներից, ում տաղանդն ու ներդրած ջանքերը հասցվեցին իրենց տրամաբանական հանգուցալուծմանը․ Մերգելյանի շնորհիվ Հայաստանում դեռևս նախորդ դարում սկսեցին զբաղվել համակարգչային գիտությամբ: Նրա հիմնադրած մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը դարձավ «Վարշավայի պայմանագրի» ռազմավարական դաշինքի ծրագրային ապահովման նախագծի հեղինակը:

 

Սերգեյ Մերգելյանը ծնվել Է 1928 թ․-ի մայիսի 19-ին Սիմֆերոպոլ քաղաքում՝ Մկրտիչի և Լյուդմիլայի ընտանիքում։ Շուտով Մերգելյանների կամ, ինչպես այդ շրջանում ընդունված էր անվանդել՝ Մերգելովների ընտանիքը աքսորվում է Նարըմի ճամբար։ Արդեն 1937թ․-ին Սերգեյը և մայրը Կերչից վերադառնում են Երևան, ավելի ուշ հնարավորություն է ընձեռնվում ձեռք բերել նաև հոր՝ Մկրտիչի արդարացումը։

Արդեն 1941թ․-ին նրանք ամբողջ ընտանիքով Երևանում էին, նրանց էին միացել նաև մտերիմ հարաատները։13-ամյա Սերգեյը չգիտեր հայերեն, սակայն աննկարագրելի ոգևորությամբ արտասանու էր Չարենց, իսկ շուտով սկսեց հաճախել Մռավյանի անվան դպրոց, որտեղ, սակայն, ոչնչով աչքի չընկավ, ինչն էլ

պայմանավորված էր նրանում, որ նրանք ապրում էին ծայրաստիճան վատ ու անհարմար պայմաններում, նրանց բնակարանը բավականին փոքր էր․․․ Այսպիսով, նա սկսեց հետ մնալ դասընկերներից ու դասերից՝ մաթեմատիկայից: Հայրը ստիպված մասնավոր ուսուցիչ վարձեց, իսկ արդեն 8-րդ դասարանում մաթեմատիկայի և ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայում հաղթելուց հետո Սերգեյը հանձնեց 9-րդ և 10- րդ դասարանների քննությունները և 1944 թ․-ին ընդունվեց Երևանի պետական համալսարանի ֆիզիկա- մաթեմատիկական ֆակուլտետը: Համալսարանի հնգամյա դասընթացը նա ամփոփեց երեք տարում: Ավարտելով համալսարանը 1947 թ․-ին՝ Մերգելյանը ասպիրանտուրայում սովորելու նպատակով մեկնում է Մոսկվա՝ ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտ: 1949 թ․-ի փետրվարի 19-ին, այն օրը, երբ երգելյանը թեզն էր պաշտպանում, գիտական խորհուրդը թեկնածուականի փոխարեն միաձայն նրան շնորհեց դոկտորի գիտական աստիճան: Նա աշխարհի ամենաերիտասարդ դոկտորն էր:

 

Այսպիսով, նրա անունը սկսեց շրջանառվել ամենատարբեր հարթակներում, իսկ նրա մասին սկսեցին լեգենդներ հյուսվել այն պահից սկսած, երբ նա կարողացավ լուծել ֆունկցիաների մաթեմատիկական թեորիայի խնդիրներից մեկը, որն իր լուծմանն էր սպասում 70 տարի։ Այդ լուծումները ստացան «Մերգելյանի թեորեմ» և «Մերգելյանի բազմություններ» անունները: Այդ թեորեմի համար Մերգելյանը 1952 թ․-ին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի, մեկ տարի անց ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, երեք տարի անց՝ ակադեմիկոս:

Նա դարձավ Մոսկվայի և Երևանի համալսարանների պրոֆեսոր, դասավանդում էր հայկական մանկավարժական ինստիտուտում: Խորհրդային իշխանությունները առիթը բաց չէին թողնում ցուցադրելու, թե ինչպիսի փայլուն երիտասարդներ կան ԽՍՀՄ-ում: Մերգելյանին ընդգրկում են պատվիրակությունների կազմում, ով խորհրդային պատվիրակություններին հետաքրքիր խարիզմա էր հաղորդում։

 

1956թ․-ին Երևանում կազմավորվեց Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որի հիմնադիր տնօրենը Մերգելյանն էր 1956-60 թթ․-ներին, որից հետո կամովին աթոռը զիջեց Գուրգեն Մարգարյանին:

1956 թ․-ին Մերգելյանն ավարտեց Երևանի կոնսերվատորիայի վոկալի բաժինը, նա հրաշալի զրնգուն ձայն ուներ, սակայն, ինչպես տեսնում ենք հետագայում, Մերգելյանը բեմ չի բարձրանում։

Մերգելյանը ստիպված եղավ վերադառնալ իր ստեղծած Հաշվողական կենտրոն, որտեղից հեռացավ հինգ տարի անց՝ հրապուրվելով արտասահմանյան գործուղումներով։ Չնայած այս ամենին՝Մերգելյանը Հայաստանը չէր լքում։ Մայրաքաղաք Երևանից նա տեղափոխվեց Կիրովական` մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու։ Շուտով, սակայն, Մերգելյանին տեսնում ենք Մոսկվայում։

 

Արդեն 1990-ական թ․-ներին Սերգեյ Մերգելյանին հրավիրեցին Բրոունովսկի, ապա ԱՄՆ-ի Կորնելսկի համալսարան` մաթեմատիկա դասավանդելու։ Նա կնոջ հետ ապրում էր ավագ որդու մոտ` Սակրամենտոյում, իսկ կնոջ մահից հետո տեղափոխվեց կրտսեր որդու մոտ` Լոս Անջելես։

Սերգեյ Մերգելյանը մահացավ 2008 թ․-ի օգոստոսի 20-ին։ Նրա մարմինն ամփոփվեց Նովոդևիչի գերեզմանատանը` կնոջ և մոր կողքին։ ՀՀ նախագահի 2008 թ․-ի մայիսի 26-ի հրամանագրով Մերգելյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ