Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Այսօր մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

am en ru
Aysor metsanown dirizhor  Ohan Dowryani tsnndyan orn e_61763

Մեծանուն հայ դիրիժոր Օհան Դուրյանը ծնվել է 1922թ․-ի մայիսի 19-ին Երուսաղեմում։ Նախնական կրթությունն ստացել է Իսրայելի Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում։ Այստեղ առաջին անգամ ձեռքն է վերցրել երաժշտական գործիք՝ ֆլեյտա։ Այնուհետև կրթությունը շարունակել է Երուսաղեմի գերմանական մայր կրթարանում, որտեղ սովորել է նվագել դաշնամուր և երգեհոն։ 1939-45թթ․-ին ուսանել է Երուսաղեմի կոմսերվատորիայում։ Դիրիժորություն սովորել է Ջորջ Սինգըրի մոտ, կոմպոզիցիա՝ Յոզեֆ Գրինտալի ղեկավարությամբ։

Օհան Դուրյանը Բեթղեհեմում դասավանդել է արաբերեն ու անգլերեն, միաժամանակ նաև երաժշտություն։ Արաբերեն դասավանդել է նաև Սուրբ Հակոբյանց վանքի թարգմանչաց դպրոցում։ Դուրյանին հաջողվել է ստեղծել Երուսաղեմի առաջին հայկական երգչախումբը․ նա ամուր կապված էր իր արմատներին և աշխարհի որ ծայրում էլ լիներ աշխատում էր ամեն կերպ բարձրացնել հայի ձայնը։ Այս տարիներին դիրիժորը ղեկավարում էր նաև Երուսաղեմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։

 

1957թ․-ին Դուրյանը տեղափոխվել է Հայաստանու անցել աշխատանքի, 1957-60թթ․-ին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ 1960թ․-ին նշանակվեց գլխավոր դիրիժոր, աշխատեց մինչև 1965թ․-ը, ապա տևական դադարից հետո 1972թ․-ին ևս երկու տարով ստանձնեց գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Այս ընթացքում պարբերաբար նշանակվեց Լայպցիգի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և <<Գևանդհաուզ>> սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1967-74թթ․-ին Օհան Դուրյանն աշխատել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում որպես հիմնադիր և գեղարվեստական ղեկավար։ Այս աշխատանքին վվերադարձել է 1991թ․-ին՝ աշխատելով ևս 3 տարի։ 1971թ․-ին աշխատանքի է անցնում որպես Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, աշխատում է 1 տարի, դադարից հետո վերադառնում է այս աշխատանքին և աշխատում 1999-2002թթ․․-ին։ 1987-90թթ․․-ին մեծանուն դիրիժորն աշխատել է որպես Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Այնուհետև մինչև 2002թ․-ը ապրել է Երևանում, որից հետո տեղափոխվել Մոսկվա։

 

Օհան Դուրյանը ղեկավարել է աշխարհի ավելի քան 100 նվագախումբ, դրանց շարքերում են եղել համաշխարհային հեղինակություն վայելող Վիեննայի օպերայի և Բեռլինի ֆիլհարմոնիայի <<Ֆոն Կարայան>> նվագախմբերը։ Մանակցել է մի քանի տասնյակ հյուրախաղերի, վայելել հանդիսատեսի անսպառ համակրանքը։ Ամբողջ աշխարհում գրում էին Դուրյանի մասին, նրա ֆենոմենալ հիշողության, բեմական կրքի ու զգայուն երաժշտականության մասին, նրան համեմատել են Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։

Ինչ վերաբերում է Օհան Դուրյանի անձնական կյանքին, ապա հարկավոր է նշել, որ կնոջ՝ Ալիս Դուրյանի հետ ծանոթացել էր Մարսելում, խնջույքի ժամանակ, երբ Ալիսը դեռ 15 տարեկան էր։ Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 20 տարի անց։ Այսօր հայ բեմում իր գերարտիստիկ կերպարով փայում է նրանց որդին՝ Նարեկ Դուրյանը։

 

 

Օհան Դուրյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, 1967թ․-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 1996թ․-ին՝ ՀՀ Մովսես Խորենացու մեդալի, իսկ 1997թ․-ին՝ Սբ․ Մեսրոպ Մաշտոց շքանշանի։ 1998թ․-ին Ֆրանսիայի ղեկավարության կողմից արժանացել է Ֆրանսիայի գրականության և

արվեստի ասպետի կոչմանը։ Նա կյանքին հրաժեշտ տվեց 2011թ․-ի հունվարի 6-ին Երևանում։ Այժմ թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ