Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Այսօր պատմաբան Գաբրիել Այվազովսկու ծննդյան օրն է

am en ru
Aysor patmaban Gabriel Ayvazovskow  tsnndyan orn e_60087

«Մեր ազգին ներկայ եւ ապագայ երջանկութեան համար փափագելի բաներ շատ կան, բայց ամէնուն ալ գլուխ պէտք է սեպել միաբանութեան հոգին` գիտնալով, որ անցյալ եւ այժմու թշուառութեանցն ալ գլխաւոր պատճառը անմիաբանութիւն եղած է»

 

«Բազմավեպ»-ի առաջին խմբագիր Գաբրիել Այվազովսկին ծնվել է 1812 թ.-ի մայիսի 10-ին Թեոդոսիայում՝ Կոնստանդին և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի գավառական դպրոցում, ապա՝ Ղարասուբազարի հայ կաթոլիկ դպրատանը, իսկ արդեն 1826 թ․-ին Այվազովսկին մեկնում է Սուրբ Ղազար կղզի, որտեղ դառնում Է Մխիթարյան միաբանության անդամ և շուտով ձեռնադրվում վարդապետ:

Այնուհետև Այվազովսկին սկսում է զբաղվել ուսուցչությամբ, մասնավորապես ստանձնում է փիլիսոփայության և աստվածաբանության ուսուցչի պաշտոնը, 1842-1848 թթ․-ին դասավանդում է Վենետիկի Ռափայելյան վարժարանում:

 

Գաբրիել Այվազովսկին 1843 թ․-ին հիմնում և 5 տարի անընդմեջ խմբագրում Է «Բազմավեպ» թերթը, որից հետո մեկնում է Փարիզ և 8 տարի՝ մինչև 1856թ․-ը զբաղեցնում Մուրադյան վարժարանի տնօրենի ու հայոց լեզվի և պատմության ուսուցչի պաշտոնները: Շուտով առաջ եկած անհամաձայնությունների պատճառով Այվազովսկին առանձնանում է Մխիթարյաններից և Ս. Թեոդորյանի ու Ա. Գալֆայանի հետ միասին հիմնում է Հայկազյան վարժարանը:

1855-58 թթ․-ին Այվազովսկին խմբագրում ու հրատարակում Է «Մասյաց աղավնի» ամսագիրը, որից հետո վերադառնում է Ռուսաստան և նշանակվում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմակալ: Այս տարիներին Այվազովսկին Թեոդոսիայում հիմնում է Խալիբյան վարժարանը և մեծապես զբաղվում վարժարանի գործերով, իսկ արդեն 1867 թ․-ին Էջմիածնում ձեռնադրվում է որպես եպիսկոպոս, 4 տարի անց՝ արքեպիսկոպոս: Ապա նրան Գևորգ Երրորդ կաթողիկոսը հրավիրում է աշխատանքի Գևորգյան ճեմարանում՝ որպես տեսուչ, Այվազովսկին համաձայնվում է՝  միաժամանակ կարգվելով նաև Թիֆլիսի թեմական առաջնորդ: 1876թ․-ին Այվազովսկին արդեն Վիրահայոց թեմի առաջնորդն էր։

 

Գաբրիել Այվազովսկու ավանդը հայ պատմագրության մեջ անգնահատելի ու աննախադեպ է։ Նա տիրապետել է 12 եվրոպական ու արևելյան լեզուների, նրա գրչին են պատկանում «Համառօտ պատմութիւն ռուսաց», «Պատմութիւն օսմանեան պետութեան», «Նիկոլ եպիսկոպոս և պատմութիւն դարձին հայկազանց Լեհաստանի ի կաթոլիկութիւն», «Պատմութիւն խալիպեան ուսումնարանին ազգիս հայոց», «Խանգար մունք հայկաբանութեան ի հնումն և ի նորումս», «Ուղղագրութիւն լեզուիս հայոց» և այլ բազմաթիվ պատմական գործեր, իտալերենից թարգմանել Սիլվիո Բելլիքոյի «Բանտք իմ» վիպակը, ֆրանսերենից Հովսեփ Տրոզի «Խորհրդածութիւնք» տրակտատը, Ի. Կռիլովի առակները, հայերենից իտալերենի է թարգմանել Մ. Խորենացու և Ագաթանգեղոսի Պատմությունները և այսպես շարունակ։

Գաբրիել Այվազովսկին մահացել է 1880թ․-ի ապրիլի 8-ին Վրաստանում։

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ