Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Այց՝ «Թումո» կենտրոն (Լուսանկարներ)

am
Ayts`, <<T`owmo>> kentron (Lowsankarner)_19121

Ռամկավար Ազատական կուսակցության Եղվարդի «Գրիգոր Խաչատուրյան» ակումբի համակարգչային դասընթացի ներկայացուցիչները երեկ՝ ապրիլի 13-ին, շրջայց կատարեցին Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կետրոն: ««Թումոյում» բաց դռների օր էր, և մենք, օգտվելով այդ առիթից, որոշեցինք երեխաների համար շրջայց կազմակերպել, նրանց ծանոթացնելու, շահագրգռելու նպատակով»,- «Հայ ձայնին» հայտնեց Եղվարդի «Գրիգոր Խաչատուրյան» ակումբի համակարգչային դասընթացի համակարգող Հասմիկ Վարդանյանը՝ մասնավորապես նշելով, որ կենտրոնի աշխատակիցները երեխաներին են ներկայացրել ֆիլմերի, անիմացիայի, խաղերի, երաժշտական և այլ բաժիններ ու ծանոթացրել նրանց գործառույթներին:

Վերջինս հավելեց, որ նման շրջայցերը կրելու են շարունակական բնույթ, և խթան են հանդիսանալու, որպեսզի որոշ ժամանակ անց իրենք ևս դառնան «Թումոյի» ուսանողներ:

      

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ