Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ազգային պատկերասրահում կբացվի Վալմարի ցուցահանդեսը

am
Azgayin patkerasrahowm kbats`vi Valmari ts`owts`ahandese_57871

Մայիսի 4-ին՝ ժամը 15.00-ին, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի հոբելյանական ցուցահանդեսը: Ներկայացվելու են շուրջ 170 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք արտացոլում են նկարչի ստեղծագործական ճանապարհը, մտորումներն ու զգացումները: Ցուցահանդեսը գործելու է մինչև մայիսի 30-ը, հայտնում է Ազգային պատկերասրահի լրատվական ծառայությունից։

 

Վալմարը (Վոլոդյա Մարգարյան) ծնվել է 1948թ. ապրիլի 21-ին, Գյումրիում1966թ. ավարտել է Գյումրիի թիվ 12 միջնակարգ դպրոցը՝ միաժամանակ ավարտելով Մերկուրովի անվան նկարչական դպրոցը:1972թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Աշակերտել է Երվանդ Քոչարին:

 

Վալմարն ունեցել է ավելի քան 48    անհատական և 133 խմբային ցուցահանդես, որոնք  արվեստասեր հասարակությունն են ներկայացվել Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ