Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. Մնացական Բիչախչյան

am
Azgowt`yamb hayere HH k`aghak`ats`iowt`yan hamar dimelis ownen artonowt`yown. Mnats`akan Bich`akhch`yan_70178

Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը:

 

Ըստ Բիճախչյանի՝ ««ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու պարտադիր պայմաններից է.

 

1. օրինական կարգով վերջին երեք տարին ՀՀ-ում մշտապես բնակվելը,

2. հայերեն լեզվով բացատրվելու կարողությունը,

3. ՀՀ Սահմանդրությանը ծանոթ լինելը:

 

ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար ազգությամբ հայերի վրա վերը նշված պայմանները չեն տարածվում: Նրանք կարող են դիմել օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչություն:

 

Ի դեպ, չեն հանձնելու հայերենի և ՀՀ Սահմանադրության իմացության թեստ»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ