Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Բ. Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արցախ Հովսեփյանին

am en ru
B. Sahakyane <<Martakan tsarhayowt`yown>> medalov hetmahow pargewatrel e hakarhakordi krakots`its` zohvats zintsarhayogh Arts`akh Hovsep`yanin_101481

 Արցախի Հանրապետթյան նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ