Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

ԲՀԿ-ն չի կարող պատասխանատվություն կրել մարտի 1-ի գործով. Սերգեյ Բագրատյան

am
BHK-n ch`i karogh pataskhanatvowt`yown krel marti 1-i gortsov. Sergey Bagratyan _82019

  Օրենքի առաջ հավասար են բոլորը. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագան Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը:

«Այս պահին իրավական գործընթացներ են ընթանում, օրենքը պետք է կիրառվի և մենք բոլորս պետք է ականատես լինենք, և համոզվենք, որ որևէ մեկը՝ այդ թվում նաև քննիչները, օրենքի շրջանակներից դուրս չեն գալիս»:

Նրա խոսքով՝ այս հեղափոխության բացարձակ արժեքն այն է, որ այլևս որևէ մեկը պետք է համոզված լինի՝ իր արածների համար պատասխան է տալու:

«Եթե այս փաստը բոլորիս համար ընդունելի է, ուրեմն մենք ակնկալում ենք, որ արդարացի քննության արդյունքում կբացահայտվեն մարտի 1-ի մեղավորները: Կարծում եմ՝ հասարակությունը ակնդետ հետևում է գործընթացներին, և միայն արդար դատավարության սպասելիքներ ունի»,- նկատեց ԱԺ պատգամավորը:

Լրագրողի հարցին՝ մարտի 1-ից հետո իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմեց նաև ԲՀԿ-ն, արդյոք կուսակցությունը ևս պատասխանատվություն չի կրում կատարվածի համար, Բագրատյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այնքանով, որքանով մարտի 1-ի պատասխանատվությունը այն ժամանակվա գործող իշխանությունների վրա է: Կոլաիցիոն դաշնակիցը չի կարող պատասխանատվություն կրել: Նախկինում եղել է կոնցեպտուալ որոշում, որ կոալիցիոն գործընկերները պետք է աշխատեն գործող իշխանության, գործող քաղաքական ուժի խաղի կանոններով: Որևէ մեկ այլ կուսակցություն, որը իշխանության կոալիցիոն գործընկեր էր՝ չի կարող պատասխանատվություն կիսել իշխանությունների, և հաստկապես մարտի 1-ի դեպքերի հետ կապված»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ