Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Բա, մեր քանդված գերեզմաններին ու խաչքարերին ո՞նց մոտենանք. Արշակ Զաքարյանը զարմացած է ՊՆ «մարդասիրական» քայլից

am
Ba, mer k`andvats gerezmannerin ow khach`k`arerin o?nts` motenank`.  Arshak Zak`aryane zarmats`ats e PN <<mardasirakan>> k`aylits`_65964

«Իա՜, իրո՞ք, բա, էն մեր քանդված երկրի երեսից վերացված գերեզմաններին ու խաչքարերին մենք ո՞նց մոտենանք, մեր պապերի անհետացած գերեզմանները ո՞նց գտնենք` մի կարճ ժամանակով մենք էլ ռազվեդկա անենք գանք... »:

     Այսպես է արձագանքել կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տարածած այն տեղեկատվությանը, թե հունիսի 6-ին և 7- ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանըխնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։

Հովհաննիսյանը նաև գրել էր. «Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին, մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլերհամաձայնել և թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»։

 Արշակ Զաքարյանը, սակայն, շարունակում է. «Մարդասիրակա՞ն՝ ասում եք, հա՜, ո՞ր մարդկանց եք սիրում, էն, որ մեր երեխեքից 107-ին մորթեցի՞ն: Թե՞ էն, որ երեկ կրակել, վիրավորել են մեր երեխուն՝ հյուսիսիային սահմանին:

   Դե արի վարդապետ ու մի խենթանա... Դուք ստեղ սիրով համերաշխվեք թուրքերի հետ մինչև իրանք մերոնց մորթեն: Սա դավաճանություն է»:

     Ի դեպ, տեղեկացնենք, որ ի պատասխան ՀՀ ՊՆ կողմիցդրսևորված  մարդասիրության, ադրբեջանական լրատվամիջոցները՝ հարազատ մնալով իրենց գործելաոճին, ապատեղեկատվություն տարածեցինթե հայերից ազատել են իրենց գյուղը: Իսկ որպես ապացույց տարածեցին գերեզմանատեղի այցելած ադրբեջանցիներին պատկերող տեսանյութը։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ