Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Բաբաջանյանը Հայրենական մեծ պատերազմի լավագույն տանկային հրամանատարներից է. վարչապետ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է կիսանդրու նվիրաբերման արարողությանը

am ru es
Babajanyane Hayrenakan mets paterazmi lavagowyn tankayin hramanatarnerits` e. varch`apet P`ashinyane Moskvayowm masnakts`el e kisandrow nviraberman araroghowt`yane _67194

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց մարշալ, Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու նվիրաբերման արարողությանը Փառքի Բլուրում:

Վարչապտն ասել է. «Ես առանձնահատուկ երջանիկ եմ զգում Հայաստանի Հանրապետության անունից մասնակցել խորհրդային հերոս, մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի նվիրաբերման արարողությանը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ Համազասպ Բաբաջանյանի անունն իր արժանի տեղն է գրավում սովետական բարձրաստիճան զինվորականների շարքում: 

«Ամբողջ պատերազմի ընթացքում Համազասպ Բաբաջանյանը և նրա ղեկավարած ուժերը ազատագրել են քաղաքներ»,- ասաց նա: Վարչապետ նշեց նաև, որ որպես հայ ազգի ներկայացուցիչ՝ դրսևորել է պատասխանատվություն և հերոսություն՝ դառնալով Հայրենական մեծ պատերազմի լավագույն տանկային հրամանատարներից:

«Ուզում եմ հատուկ նշել, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը գրված է հայ ժողովրդի հերոսական պատմության էջերում՝ Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսական մարտերին կռվողների անունների հետ, որոնց հարյուրամյակը Հայաստանը նշեց մեկ ամիս առաջ»,- ասաց նա:

ՀՀ վարչապետի խոսքով՝ մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու նվիրաբերման արարողությունը վկայությունն է այն բանի, որ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն հարգում են Հայրենական պատերազմի հերոսներին, այլ նաև նրանց մասին հիշողությունը փոխանցում են սերնդից սերունդ:

«Հայրենական պատերազմից չվերադարձավ նաև իմ պապը, ում անունը ես եմ կրում: Մեր պարտքն է այս հերոսությունների մասին պատմելը մեր սերունդներին, ինչպես նաև՝ ապահովելը մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը»,- ասաց նա:

Ելույթ ունեցավ նաև Լարիսա Բաբաջանյանը՝ Համազասպ Բաբաջանյանի դուստրը: Նա շնորհակալություն հատնեց ՀՀ ղեկավարությանն ու դեսպանությանը, որ նման «մեծ նվեր» են մատուցել:

 


 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ