Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Բակո Սահակյանը Մարտին Զոնեբորնի հետ քննարկել է Արցախ-Եվրոպա կապերին վերաբերող հարցեր

am en ru
Bako Sahakyane Martin Zoneborni het k`nnarkel e Arts`akh-Evropa kaperin veraberogh harts`er_91646

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես   տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  hանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար կան բավարար պայմաններ՝ այդ համատեքստում կարեւորելով խորհրդարանական փոխգործակցության խորացումը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ