Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամների հետ (Լուսանկարներ)

am en ru
Bako Sahakyane Vashingtonowm handipel e RhAK Geragowyn khorhrdi andamneri het (Lowsankarner)_49447

Մարտի 12-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում է գտնվում Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սահակյանը և արցախյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամների հետ: 

Բակո Սահակյանի հետ հանդիպմանը մասնակցել են ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը, Գերագույն խորհրդի անդամներ Երվանդ Ազատյանը, Գևորգ Մարաշլյանը և այլն: 

Հանդիպման ընթացքում Արցախի նախագահը Վարդան Նազիրյանին պարգևատրել է շքանշանով: 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարթություններում` հավելելով, որ Արցախը շահագրգռված է հետեւողականորեն շարունակելու և խորացնելու այս փոխգործակցությունը: 

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ