Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

am en ru
Bako Sahakyane ashkhatank`ayin khorhrdakts`owt`yown e hravirel_29368

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում իրականացվող աշխատանքներին:

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հատուկ ուշադրություն է դարձվել սույն թվականի նոյեմբերի 4-ին Հադրութ քաղաքում շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկված հանրապետության հարավային հատվածում նախատեսվող մի շարք ծրագրերի հետ կապված հարցերին:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այդ ծրագրերի արդյունավետ իրագործման անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

 

Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ