Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Բակո Սահակյանն այցելել է հարավային հատվածի զորամասեր

am
Bako Sahakyann ayts`elel e haravayin hatvatsi zoramaser_37044

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին եւ կենցաղային պայմաններին:

Ինչպես տեղեկացրնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Նախագահն հանրապետության հարավային թեւում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն այնտեղ իրականացվող եւ նախատեսվող ծրագրերի շուրջ: Երկրի ղեկավարը կարեւորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը ողջ հանրապետության համար եւ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ