Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Բարձրաստիճան հոգևորականներն ունեն քաջություն՝ եկեղեցու պատերից ներս բարձրաձայնելու իրենց մտահոգությունները

am
Bardzrastichan hogeworakannern ownen k`ajowt`yown, ekeghets`ow paterits` ners bardzradzaynelow irents` mtahogowt`yownnere _66501

Այսօր մամուլում սկսեցին շրջանառվել լուրեր, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ կազմակերպվող բողոքի ալիքի հետևում կանգնած են բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, անդրադառնալով շրջանառվող լուրերին, համոզմունք հայտնեց, որ նման բան լինել չի կարող: «Ես համոզված եմ՝ ելնելով այն նկատառումից, որ եկեղեցականները, առավել ևս բարձրաստիճան եկեղեցականները, եթե անգամ ունեն մտագոհություններ և հուզող խնդիրներ, իրենք ունեն նաև քաջություն և բավարար պատասխանատվություն՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունները: Եվ այնպես չէ, որ նման բարձրաձայնումներ չեն եղել: Մեր համապատասխան ատյաններում կատարված հանդրիպումների ժամանակ քննարկման առարկա են դարձել բազմաթիվ խնդիրներ»,- հայտարարեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետը:

Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդգծեց, որ իր համար կարևոր չի՝  գործընթացի հետևում կանգնած են այլ ուժեր, թե ոչ. «Կարևոր է այն, որ դարեր շարունակ ինչ որ փորձել են անել մեր թշնամիները՝ տկարացնել ու հեղինակազրկել մեր եկեղեցին, այսօր փորձում են կատարել մի խումբ հայ մարդիկ: Անկախ նրանից, թե ով  է կանգնած դրա հետևում, դա մերժելի ու դատապարտելի է»:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ