Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Բարի գալուստ Ռուսաստան. մեկնարկում է Ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնությունը

am en ru
Bari galowst Rhowsastan. meknarkowm e Fowtboli 2018 t`. ashkharhi arhajnowt`yowne_67022

Այսօր Ռուսաստան Դաշնությունում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այն տևելու է գրեթե մեկ ամիս՝ մեկնարկելով հունիսի 14-ին և ավարտվելով հուլիսի 15-ին :

Ելույթ ունենալով ՖԻՖԱ-ի Կոնգրես ժամանակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ապաքաղաքական սպորտի շահերից և ձգտում է, որպեսզի  ֆուտբոլի աշխարհի գավաթը   բոլորի համար տոն դառնա:

Մոսկվայում են առաջնության խաղերին մասնակցող մոլորակի ֆուտբոլի բոլոր ազգային ասոցիացիաները՝ ընդհանուր առմամբ՝ 211:

ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն, առաջնության մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ   սիրո խոստովանություն է արել Ռուսաստանին՝ ասելով. «Հրաշալի մարզադաշտեր են: Արդեն վաղը ողջ աշխարհը կտեսնի դրանք: Ես շատ հուզված եմ և անհամբեր սպասում եմ առաջնության մեկնարկին»:

Ամբողջ աշխարհը ևս անհամբերությամբ սպասում է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները, այս պահին Ռուսաստանը պատրաստվել է շուրջ յոթ տարի, բայց դրա մասին երազել՝  տասնամյակներ շարունակ:

Հիշեցնենք, ֆուտբոլային հանդիպումները կանցկացվեն Ռուսաստանի 11 քաղաքների՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կազանի, Նիժնի Նովգորոդի, Սարանսկի, Կալինինգրադի, Վոլգոգրադի, Եկատերինբուրգի, Սամարայի, Սոչիի և Դոնի Ռոստովի 12 մարզադաշտերում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ