Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Բացահայտվել է Բերմուդյան եռանկյունու գաղտնիքը

am
Bats`ahaytvel e Bermowdyan erhankyownow gaghtnik`e_84283

 Սաութգեմփթոնի համալսարանի գիտնականներին հաջողվել է բացահայտել Բերմուդյան եռանկյունում նավերի անհետացման գաղտնիքը: Այս մասին գրում է Daily Star- ը:

 

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ այս տարածաշրջանում նավերի զանգվածային կործանման պատճառը 30 մետրանոց «ալիք-մարդասպաններն» են, որոնք հաճախ են առաջանում Բերմուդյան եռանկյունում: Առաջին նմանատիպ ալիքները գրանցվել են միայն 1997 թվականին: Գիտնականների կարծիքով, դրանց առաջացման համար հստակ  տեղ գոյություն չունի, սակայն դրանք օժտված են և շատ մեծ կործանարար ուժով, որին  նույնիսկ խոշորագույն նավերը չեն կարող դիմակայել:

Իրենց տեսությունը փորձարկելու համար, գիտնականները ստեղծել են USS Cyclops նավի  հսկայական մոդելը, որը Բերմուդյան եռանկյունում անհետացել է 1918 թ.: Խորտակման պահին նավում 300 մարդ է եղել: Մոդելավորման միջոցով գիտնականները կարողացել են «պայթուցիկ ալիքի» ազդեցություն ստեղծել, որը, ըստ նրանց վարկածի, եղել է նավի կործանման պատճառը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ