Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Բացի բժիշկին այցելելուց պետք է նաեւ բժիշկի ասածները կատարել. Փորձագետներ

am
Bats`i bzhishkin ayts`elelowts` petk` e naew bzhishki asatsnere katarel. P`ordzagetner_53627

Միավորված ազգերի կազմակերպության տոնացույցով, Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է: Օրվա առթիվ մամուլի ասուլիս էին հրավիրել հանրային առողջության մասնագետ Արսեն Թորոսյանը, սրտաբան Տիգրան Աստվածատրյանը, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

Արսեն Թորոսյան. Տարեկան մոտ 100 միլիոն մարդ աղքատանում է առողջապահական ծախսերի պատճառով: Երկրագնդի բնակչության մոտ կեսը զրկված է լիարժեք առողջապահական ծառայություններ ստանալու իրավունքից, հնարավորությունից:
Երբ ասում ենք առողջություն բոլորի համար, երկու հիմնական միտք կա՝ որ առողջապահական ծառայությունները չդառնան այնպիսի բեռ այդ ծառայությունը ստացողի վրա, որ նա այդ պատճառով աղքատանա: Տարեկան մոտ 100 մլն մարդ բառիս բուն իմաստով աղքատանում է առողջապահական ծախսերի պատճառով՝ տուն է վաճառում, պարտքերի տակ մնում, ունեցվածքը կորցնում: Երկրորդ խնդիրը աշխարհագրական հասանելիությունն է: Երկրներ կան՝ բժիշկ չկա կամ այնքան քիչ են, որ մարդիկ պիտի հարյուրավոր կիլոմետրեր գնան, որ բժիշկի հասնեն:

Տիգրան Աստվածատրյան. Գեղեցկությունն ու առողջությունը փոխկապակցված են, առանց առողջության հնարավոր չէ գեղեցկություն ունենալ: Ամեն անձ մեծ լումա ունի թե իր, թե շրջապատի առողջության վրա, պետք է ընտանիքում ստեղծել առողջ մթնոլորտ, օգտվել առողջ ապրելակերպ վարելու մասին բժիշկների խորհուրդներից, քանի որ շատերը լսում են, բայց քիչ մասն է դրանց ականջալուր լինում: Մարդիկ երբեմն անգամ ըմբռնումով են մոտենում այդ խորհուրդներին, սակայն չեն կատարում, իսկ դա ոչ միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության խնդիրն է, այլեւ անձի:


Ծանր աշխատանք է պայքարը թե ծխամոլության դեմ, թե ավելորդ քաշի, թե ֆիզիկական ակտիվության սահմանափակման դեմ: Թեպետ վերջին տարիներին սպորտային համալիրներ են բացվում, քայլեր են կատարվում, վիճակը մի փոքր փոխվում է, բայց դեռեւս մահացության տոկոսը եւ հիվանդացությունը շատ բարձր է՝ եվրոպական երկրների համեմատ:

 Անդրանիկ Ոսկանյան. Խնդիր կա՝ սպառողին, ով որ կարիք ունի այդ առողջապահական ծառայությունը ստանալու, հասցնել մի պարզ ճշմարտություն, այն է՝ բացի բժիշկին այցելելուց պետք է նաեւ բժիշկի ասածները կատարել: Մեզանում արմատացած է համոզմունքը, որ հիվանդությունները, խնդիրները հարեւանին վերաբերում են, բայց մեզ չեն վերաբերում, նույնը հաճախ ներշնչում ենք մեր երեխաներին: Պետք է լինի մոտիվացում, որ անձը ցանկանա հետեւել իրեն, ավելի շատ պետք է ներկայացնել այն երկրները, այն հասարակարգը, որտեղ առողջության ավելի բարձր մակարդակ է: Երրորդ խնդիրն է՝ ուղղություն ցույց տալ, նպաստել, որպեսզի մարդիկ կարողանան իմանալ՝ ինչպես պետք է ապրեն: Հետեւեք «երկուս- մեկ- երկուս- մեկ- երկուս» բանաձեւին, այն է՝ «2»` օրը երկու անգամ ֆիզիկական վարժություն պետք է անել՝ թեթեւ, տանը, բայց պետք է անել, հետո «1»` օրը մեկ անգամ՝ ճաշից հետո, գոնե տասնհինգ րոպես պետք է հանգստանալ, «2»` շաբաթը երկու անգամ անպայման պետք է այցելել մի ակումբ կամ այգի, որտեղ կարելի է թեթեւ վազել, գնալ լողի, «1»` շաբաթը մեկ անգամ նախընտրելի է այդ կլիմայական փոքր տարածքից դուրս գալ, գնալ քաղաքից դուրս, «2»՝ պարտադիր տարին երկու անգամ պետք է հանգիստ կազմակերպել արտերկրում կամ առողջարանում, որպեսզի լրիվ փոխվի կլիման:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ