Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Բացվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված ցուցահանդեսը

am
Bats`vel e chartarapet Rhafayel Israyelyani 110-amyakin nvirvats ts`owts`ahandese_102665

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին նվիրված՝ «Իսրայելյան՝ ծանոթ և անծանոթ» ցուցահանդեսի բացումը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, ցուցահանդեսում ընդգրկված էին ճարտարապետի չիրականացած նախագծերը, կառուցված հայտնի շինությունների՝ ճարտարապետական փոքր ձևերի, հասարակական, արդյունաբերական, եկեղեցական կառույցների և հուշարձանների էսքիզներն ու նախնական տարբերակները:

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Արևշատյանը ողջունելով ներկաներին, նշել է, որ Ռաֆայել Իսրայելյանի գործերը ցուցահանդեսներում միշտ առանցքային նշանակություն են ունեցել: Դրանք ցուցադրվել են 2012 թվականին Վիեննայի «Խորհրդային մոդեռնիզմ» ցուցահանդեսում, զբաղեցնելով դահլիճի անմիջապես կենտրոնական հատվածը:

Պարոն Արևշատյանը մանրամասնորեն ներկայացնելով Ռ. Իսրայելյանի գործունեությունը, նշել է, որ նա ճարտարապետության մեջ առաջ է քաշել արմատապես նոր մտածողություն ու մոտեցումներ, որոնք ստեղծել են ահռելի ազդեցությամբ նոր մշակույթ, ավանդույթ ու դիրքորոշում: Այդ փոփոխությունների արդյունքում բազմաթիվ ճարտարապետներ ստիպված են եղել վերանայել նախկինում իրենց կողմից արված գործերը: Իսրայելյանի ստեղծագործական կյանքը բաժանվում է երեք շրջանների, որոնք ազդեցություն են ունեցել միջավայրի ստեղծման իսրայելյանական   մոտեցումների վրա:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ճարտարապետի ժառանգները, նախկին ուսանողները, ընկերներն և նրա արվեստը գնահատող մարդիկ:

Տաղանդաշատ ճարտարապետի աշխատանքներին անծանոթ աշխատանքներին ծանոթանալու հնարավորություն տվող ցուցադրությունը կտևի մեկ ամիս: Մուտքն ազատ է:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ