Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Բողոքի ակցիա կառավարության դիմաց՝ Քառօրյայի մասնակիցները պահանջում են զինգրքույկներում նշել պատերազմի մասնակից լինելը

am
Boghok`i akts`ia karhavarowt`yan dimats`, K`arhoryayi masnakits`nere pahanjowm en zingrk`owyknerowm nshel paterazmi masnakits` linele_78443

2016 թ-ի քառօրյա պատերազմի մասնակից մի խումբ զինծառայողներ բողոքի ակցիա են նախաձեռնել՝ պահանջելով իրենց զինգրքույկներում արձանագրել Ապրիլյան պատերազմի մասնակից լինելու փաստը:

 

Բողոքի ակցիա նախաձեռնողները Ազատության հրապարակից քայլերթով գնացին ՀՀ կառավարություն, որտեղ էլ պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում հարցին լուծում տալու համար: Տեղեկանում ենք tert.am-ից:

 

«Տեղեկացնում եմ, որ քառօրյա պատերազմից հետո անարդարություն է տեղի ունեցել, և քառօրյա պատերազմի մասնակից մի շարք զինվորների զինգրքույկներում այդ փաստը չի արձանագրվել: Պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում, որտեղ խնդրելու ենք, որպեսզի արդարացի որոշում կայացնեն ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում համապատասխան արձանագրում կատարելու վերաբերյալ:

 

Ինչպե՞ս է ստացվել, որ նույն զորամասի ծառայողներից 10%-ի զինգրքույկներում գրված է, որ մասնակցել են Ապրիլյան պատերազմին, 90%-ի զինգրքույկներում գրված չէ»,-ասաց պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ