Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Բողոքի ցույցեր Ստամբուլում և Նյու Յորքում՝ ընդդեմ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման

am ru
Boghok`i ts`owyts`er Stambowlowm ew Nyow York`owm, enddem AMN despanatowne Erowsaghem teghap`okhelow oroshman_61047

 Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի ակցիա է տեղի ունեցել Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի որոշման դեմ: Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը:

Ակցիան կազմակերպել է «Ոչ օկուպացիային» կարգախոսի ներքո: Մասնակիցները, որոնք պատկանում են հասարակական կազմակերպություններին կամ պարզապես  հասարակ քաղաքացիներ են հսկայական պաստառ են ունեցել, որի վրա գրված էր. «Երուսաղեմը պատկանում է մահմեդականներին»:

 

 

Հազարավոր ցուցարարներ Պաղեստինի և Թուրքիայի դրոշներով երթով Ստամբուլի Թաքսիմ հրապարակից շարժվել են դեպի Գալաթասարայի հրապարակ՝ դատապարտելով Գազայի հետ սահմանին տասնյակ պաղեստինցիների սպանությունը:

Գալաթասարայի հրապարակում ելույթների ընթացքում նշվել է, որ թուրք ժողովուրդը միշտ կլինի պաղեստինցիների կողքին և դեմ կլինի Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից պաղեստինցիների հանդեպ իրականացվող հետապնդումներին:

Նման ակցիա է տեղի ունեցել նաև Նյու Յորքում: Ցուցարարները դեմ են եղել Գազայի հատվածում և Իսրայելի սահմանին ավելի քան 50 պաղեստինցիների սպանությանը:

Ցուցարարները վանկարկել են «Փրկենք Պաղեստինը օկուպացիայից» և «Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է» կարգախոսներ:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ