Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Բրյուսելում վարչապետը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կարևոր շեշտադրում կատարեց. քաղաքագետ

am
Bryowselowm varch`apete Gharabaghyan hakamartowt`yan veraberyal karewor sheshtadrowm katarets`. k`aghak`aget _77359

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

Հայաստանյան «թավշյա» հեղափոխությունից հետո ՆԱՏՕ-ի գագաթաժողովը առաջին արևմտյան միջոցառումն էր, որին մասնակցում էր Հայաստանի նորընտիր վարչապետը: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում քաղաքագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այցն ավելի շուտ ճանաչողական նպատակներ էր հետապնդում:

«Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետը հնարավորություն ունեցավ շփվելու, ծանոթանալու և կապ հաստատելու Եվրամիության, ՆԱՏՕ-ի ղեկավար պաշտոնյաների, ինչպես նաև այս կառույցների անդամ պետությունների ղեկավարների հետ: Առավել կարևորում եմ «Քարնեգի» հիմնադրամ կատարած այցը, որտեղ Փաշինյանը փորձագիտական շրջանակներին ներկայացրեց Հայաստանի արտաքին և ներքին գերակայությունները: Դա ճիշտ ընտրված թիրախ էր՝ հաշվի առնելով ուղեղային կենտրոնների ազդեցությունը ընդհանուր եվրոպական արտաքին քաղաքականության մշակման վրա:

Հետաքրքիր էր նաև վարչապետի ելույթը ՆԱՏՕ-ում՝ Աֆղաստանում վճռական աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում: Այն կարևոր էր Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման և հեռանկարների, ինչպես նաև Ղարաբաղյան համակարտության հետ կապված կարևոր շեշտադրումների տեսանկյունից»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա ընդգծեց, որ բրյուսելյան այցի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վարչապետի արած շեշտադրումը, մասնավորապես այն, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականությունը իրականում ագրեսիա է տարածաշրջանում ժողովրդավարության նկատմամաբ: «Այս մոտեցումը բավական հետաքրքրիր է և, ըստ էության, ունի բոլոր հիմքերը, որպեսզի ընկալվի նաև եվրոպական երկրների ղեկավարների շրջանում: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ընկալվում է որպես ժողովրդավարության հարցում բավական առաջընթաց արձանագրած երկիր, որի հետ կապված են լուրջ ակնկալիքներ, և այս գործընթացում, բնականաբար, Հայաստանը ևս որոշակի ակնկալիքներ ունի եվրոպական գործընկերներց: Եվ երբ Ղարաբաղյան համակարտությունը ներկայացվում է արժեհամակարգային հաթության մեջ, այն կարող է ավելի հասկանալի լինի, եթե հաշվի ենք առնում նաև Ադրբեջանում այսօր առկա ավտորիտար համակարգը ու այն ոտնձգությունները, որ արձանագրվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտներում»,- ասաց նա: Ըստ Նարեկ Մինասյանի՝ հաշվի առնելով նման գագաթաժողովների ձևաչափն ու առանձնահատկությունները՝ այնտեղ գլխավոր հարցերը լուծվում են կուլիսային ձևով, ոչ թե ֆորմալ հանդիպումհենրի շրջանակում, և այս գագաթաժողովն աչքի ընկավ հենց նման հանդիպումներով: «Կարծում եմ, որ առաջին տպավորության համար այս ձևաչափը բավականին հարմար է, և այն հաջողությամբ օգտագորվել է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ՆԱՏՕ–ի եզրափակիչ հռչակագրին, որտեղ անդրադարձ է կատարվում Հարավային Կովկասի և Մոլդովայի համակարտություններին, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտությանը՝ քաղաքագետը նշեց. «Այն կրկնում է 2016 թվականին Վարշավայում կայացած գագաթաժողովի ձևակերպումը, որը փոքր ինչ հակասական է, որովհետև մի կողմից ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ն հարգում է Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից՝ անուղղակիորեն հղում է կատարվում Հելսինկիի եզրափակիչ ակտին, ըստ որի, հակամարտությունները պետք է կարգավորվեն ազգերի ինքնորոշման և ինքնիշխանության սկզբունքների համաձայն: Այս մոտեցման մասին հայկական կողմը միշտ բարձրաձայնում է, և խնդիրը ՆԱՏՕ-ի դաշտում է, քանի որ իրենց կողմից համահարթեցման մոտեցում է որդեգրված, ինչը հայկական կողմի կարծիքով և քաղաքագիտական տեսանկյունից ճիշտ չէ,: Ամեն հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, և նույն ձևակերպումը կիրառել բոլոր հակամարտությունների դեպքում՝ այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ Հայաստանն այս խնդրին անդրադառնում է դեռևս 2012 թվականից, սակայն այս տարիներին միայն նյուանսային փոփոխություններ են եղել տեքստում: «Հայկական կողմը որոշ դեպքերում գերադասել է չմասնակցել գագաթաժողովներին, որոշ դեպքերում՝ մասնակցել ՝ կարևորելով այն հանգամանքը, որ անկախ նրանից, թե ինչ է ձևակերպված փաստաթղթում, հայկական կողմի դիրքորոշում պետք է հնչեցնել, ու հստակ ներկայացնել այն առաջնահերթությունները, որ Հայաստանն ունի ԼՂ հարցում»,- ամփոփեց խոսքը Մինասյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ