Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Բյուջեն այնպիսի բան չէ, որ դուռը բացենք, վրայից բան վերցնենք, հետո ասեն՝ տարեք վերականգնեք. Մեծամորի քաղաքապետ

am
Byowjen aynpisi ban ch`e, or dowrhe bats`enk`, vrayits` ban verts`nenk`, heto asen, tarek` verakangnek`. Metsamori k`aghak`apet_79275

  Մամուլում տարածված լուրերի համաձայն Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը բիզնեսմեն է, որը՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, խուսափել է հարկային պարտավորություններից:

«Ես հյութերի արտադրամաս չունեմ, սեփական բիզնեսներ չունեմ»,- ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Արմավիրի մարզ­պետ Գագիկ Միրիջանյանը խստորեն հրահանգել է իրեն վերականգնել համայնքի բյուջեն, Ռոբերտ Գրիգորյանն ասաց, որ քաղաքապետարանի սեփական եկամուտների հավաքագրումը 106 % է իրականացվել, եւ իրենք երբեք չեն թերացել այդ հարցում.

  «Մարզպետի հետ ունենք նորմալ, աշխատանքային հարաբերություններ: Ես ունեմ շատ հանձնարարություններ պարոն մարզպետից, բայց ոչ այդ կարգի  հանձնարարություն՝ վերականգնում կամ նման ինչ-որ բան: Բյուջեն այնպիսի բան չէ, որ դուռը բացենք, վրայից բան վերցնենք, հետո մեզ  ասեն՝ տարեք վերականգնեք»:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցեց նաև Մեծամորի բնակիչներից մի քանիսի հետ, որոնք նշեցին, թե քաղաքապետը վերջին շրջանում է միայն սկսել հետաքրքրվել քաղաքի խնդիրներով, թավշյա հեղափոխությունից հետո է սկսել նկատել, որ քաղաքում կան քանդված փողոցներ, իսկ մինչ այդ  քաղաքապետի պաշտոնը նա ծառայեցրել է զուտ անձնական շահերին:

Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը չհամաձայնեց այս կարծիքի հետ՝ նշելով, որ չի հասկանում, թե ինչո՞ւ են իր քաղաքի բնակիչները նման բողոք ներկայացրել:

«Չգիտեմ, իմ բնակիչներին ես շատ հարգում եմ, եւ այդ հարգանքը փոխադարձ է: Ես հիմա չգիտեմ, թե ի՞նչ եք ասում»,- եզրափակեց ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցը Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ