Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Չեխական «Բավականին Մեծ Թատրոն»-ը ներկայացնում է «Սերը եւ ժամանակը» ներկայացմանը

am
Ch`ekhakan <<Bavakanin Mets T`atron>>-e nerkayats`nowm e <<Sere ew zhamanake>> nerkayats`mane_57551

Չեխական «Բավականին Մեծ Թատրոն»-ը ներկայացնում է «Սերը եւ ժամանակը» ներկայացմանը, որը տեղի կունենա 2018թ.-ի մայիսի 2-ին՝ ժամը՝ 19։00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (հասցե՝ Վազգեն Սարգսյան փող. 7, Երևան)։

Եվրոպայի օրերի տոնակատարությունների շրջանակներում սա կլինի առաջին միջոցառումը, որը բաց է կլինի ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ երիտասարդների համար։

Երաժշտական և պարային բազմերանգ ներկայացումը հանդիսատեսին կտեղափոխեն մի լաբորատորիա, որտեղ մի երիտասարդ գիտնական փորձում է գտնել իր սիրուն` հանդիպելով տարբեր ժամանակների գրական հայտնի կերպարների հետ՝ այցելելով պատմական Մորավիա, Եգիպտոս, Իսպանիա, Ռուսաստան, Անգլիա և վերջապես՝ Իտալիա, ի վերջո հասկանալով, որ իրական սերը կարող է հենց մեր կողքին լինել։

Չեխիայի Հանրապետության Լիտվինով քաղաքի «Բավականին Մեծ Թատրոն»-ը իր 22 տարվա պատմության ընթացքում հասցրել է մասնակցել բազմաթիվ փառատոնների և ներկայացումներով հանդես է եկել Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Խորվաթիայում, Սերբիայում, Սլովակիայում, Բուլղարիայում, Բոսնիայում, Հերցեգովինայում և այլուր, իսկ այժմ առաջին անգամ գալիս է Հայաստան՝ Եվրոպայի օրերի տոնակատարությունների շրջանակներում (բացի Երևանից, նաև Գորիսում՝ մայիսի 3-ին, Արմավիրում՝ մայիսի 5-ին, Գյումրիում՝ մայիսի 6-ին և Դիլիջանում՝ մայիսի 7-ին)։

Ներկայացումը չեխերեն չի լինի:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ