Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Չեմ բացում փակագծերը, որքան խորհրդավոր մնա՝ այդքան լավ. Արծրուն Հովհաննիսյան

am
Ch`em bats`owm p`akagtsere, ork`an khorhrdavor mna, aydk`an lav. Artsrown Hovhannisyan_80063

 «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է մենք լիովին վերահսկում ենք Օրդուբադն ու մոտակա գյուղերը։ Նկարներն անձամբ եմ արել»,-ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ նման գրառում է տեղադրել  Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

   ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը Արծրուն Հովհաննիսյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե գրառումն ի՞նչ տողատակեր ունի: «Չեմ ցանկանում բացել փակագծերը, որքան խորհրդավոր մնա՝ այդքան լավ»-արձագանքեց ՊՆ մամուլի խոսնակը:

   Այնուամենայնիվ հետաքրքրվեցինք, թե նշված հայտարարությունը պատասխա՞նն էր ադրբեջանական կողմի Նախիջևանի հատվածում դիրքեր գրավելու, հայկական տարածքների վրա վերահսկողություն ունենալու հայտարարություններին, ակնարկեց՝ այո. «Հնարավոր է, բայց դա ես չեմ ասում, դա դուք եք ասում»:

 Հետաքրքրվեցինք նաև սահմանային լարվածությունից, հարցնելով՝ արդյոք Փանիկի հայտնի միջադեպից հետո ադրբեջանական կողմը չի՞ ակտիվացել, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ամեն ինչ սահմանում կարգին է. «Պետք չի խառնել, դրանք իրար հետ կապ չունեցող բաներ են»,-եզրափակեց իր խոսքը ՊՆ մամուլի խոսնակը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ